Սեյրան Սարոյան. Արամ Մանուկյան, ընչի՞ էիր քրֆում, որ գան չափալախեն, Արամը քֆուր ա տվել, թող Արամն էլ պատասխան տա (տեսանյութ)

«Խառնվել եք իրար, շատ սիրուն բառեր եք ասում: Իրոք, հայը հային պետք է չծեծի: Բայց ոչ մեկ չի ասում, թե որտեղի՞ց է էս ամենը: Ասում են, թե պատգամավորը չպիտի հայհոյի, չպետք է քֆուր դնի, բայց ոչ մեկ չի ասում՝ Լևոն Զուրաբյանը չհայհոյի Սերժ Սարգսյանին: Եթե մենք ներսում իրան չափալաղ տայինք, դրսում իրան չէին տա: Դու քանի՞ գլուխ ունես, հելնում հայտարարում ես…»,- այս պահին շարունակվող ԱԺ արտահերթ նիստում, և ընդհանրապես առաջին անգամ ելույթ ունենալով, հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը:

«Մենակ ասում են ընչի ա բռնություն էղել, ընչի են Արամին խփել, չեն ասում՝ ընչի են հայհոյում: Շատ վատ են անում: Ու թող քննեն: Մի թասիբով տղա կար… մեր գլխավոր հրամանատարն է, կարան մեր քրֆեն, ու ասեն դեմոկրատիա ա: Հիմա ես մեր քրֆեմ, գան ինձ ապտակեն, էղավ դեմոկրատիա՞: Արամ Մանուկյան, ընչի՞ էիր քրֆում, որ գան չափալախեն: Հիմա դու քրֆում ես, պատասխան տալը չգիտե՞ս: Արամը քֆուր ա տվել, թող Արամն էլ պատասխան տա: Հելնում, ասում ես՝ դրա մերը, նրա մերը: Այ տղա, դու ի՞նչ գործ ունես»,- ասաց Ս.Սարոյանը:

Նա նշեց, թե իր սիրտը ցավում է, ազատամարտիկների հարցն է քննվում, բայց «ընչի՞ են քաղաքականացնում»: Ս.Սարոյանը նշեց, թե «ղալաթ» են արել, որ խմում են ու կռվում, բայց գուցե «բարիշելու» են ու պատգամավորները վատամարդ լինեն. «Ընենց մարդիկ են խոսում ազատամարտիկների մասին, որ ըսկի խաբար չեն: Էդքան վախտ Լյովայի ձեն լսած կայի՞ք, հիմա կարող ա ճիշտ չի հասկացել: Թողեք մենք կռված տղերքով հասկանանք, հետո բերենք ԱԺ հարցը: Տենց բան լինի, էն մարդը դուբինկա ունի, ջրի մեքենա ունի… Էսի շատ վատ բան ա»:

Ս.Սարոյանը վստահություն Ռազմիկ Պետրոսյանը ցուցմունք չի տա. «Ես Ռազմիկին շատ լավ ճանաչում եմ: Ռազմիկը ցուցմունք չի տա, հըլը տեսնենք ո՞նց են քրեական գործ հարուցելու: Մենք, պառլամենտի ժողովուրդ, ի՞նչ ենք անելու: 5 ժամ ա, ով ինչ կուլտուրական բառ գիտի, ասեց: Այ մարդ, սթրվեք: Մենք մեր լեզվով կասենք՝ էշություն արիր»:

Ս.Սարոյանն իր խոսքը վերջացրեց, բայց դեռ ելույթի համար հատկացված ժամանակը չէր սպառվել ու նա դիմեց Մարգարիտ Եսայանին, որ նա գա ու շարունակի իր փոխարեն: Իսկ Ս.Սարոյանի ելույթին հատուկ ծափահարելու համար ԱԺ դահլիճ վերադարձան ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ՝ Առաքել Մովսիսյանի գլխավորությամբ:

Տեսանյութեր

Լրահոս