Թե ինչո՞ւ լուսանկարվեց Օսիայի գործընկերոջ հետ, Գ.Սահակյանը պատասխանեց, թե չի էլ նկատել, որ նկարում են. «Ես ձեր ճաշակի անձնավորություն չեմ, որ ինչ-որ թաքուն տեղերում հանդիպեմ: Երևի ինչ-որ մեկը նկարել է: Ընդհարապես, որ նայում եմ ադ նկարը, ես նման հագուստ էլ չունեմ»:
«Սկզբում ես մտածում էի, թե ռուսները կդժգոհեն, որ հարկային մասը տեղափոխվում է Հայաստան: Բայց սա իրենց համար շատ շահեկան է, երկու խնդիր են լուծում՝ դեմոգրաֆիկ և աշխատուժի պակասի խնդիր: Ռուսները դեմ չեն, որ այս օրենքը մեզ մոտ աշխատի: Արդյունքում՝ 5% թե 10%, բայց նպաստելու է արտագաղթին: Իսկ դա Հայաստան համար թիվ է: Գնացողների մի մասը մնում է ՌԴ-ում: Սա նպաստելու է մեր արտագաղթին»:
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանը ներկայացրեց Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը, որով հստակեցվում են խոշտանգման համար քրեական պատասխանատվություն նախատեսող իրավակարգավորումները:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ողջունեց «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելուն ուղղված միջազգային և տեղական իրավապաշտպան կառույցների քայլերը:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կուսումնասիրի՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններն արդյոք խախտո՞ւմ են արտագնա աշխատանքի մեկնողների իրավունքները, թե՞ ոչ: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:
ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող բիզնեսներում հարկային ստուգումներ են ընթանում:
Այսօր կառավարության շենքի առջև հերթական անգամ բողոքի էին հավաքվել «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցները: Գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը հրապարակեց Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված իրենց դիմումի պատասխանը, որում ՄԻՊ-ը հրաժարվում է ստանձնել նաիրիտցիների իրավունքների պաշտպանությունը՝ պատճառաբանելով, թե մասնավոր կազմակերպություն է և գործերին խառնվելու իրավունք չունի:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները փորձեցին ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանից տեղեկանալ, թե արդյոք հարթվե՞լ է Հայաստանի և Վրաստանի միջև ծագած դիվանագիտական սկանդալը: Սակայն, լսելով հարցը, փոխնախարարը հրաժարվեց պատասխանել. «Վրաստանի մասին՝ ոչ»:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներում կուտակված արտադրական լցակույտերը (հանքախյուսեր) կվերամշակվեն: Այս նպատակով այսօր ՀՀ կառավարությունը նիստում հավանություն տվեց «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ-ի գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրի մասին» ՀՀ օրենքի նախագծին:
Այսօր կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունները հայտնեց տարբեր գերատեսչություններին կից ծրագրերի իրականացման գրասենյակների (ԾԻԳ) գործունեությունից: Ըստ նրա՝ տարիներ շարունակ ԾԻԳ-երի միջոցով միլիարդների ներդրումներ են իրականացվել, սակայն, որպես կանոն, ավելի շատ խոսվում է կոռուպցիոն սկանդալների, չարաշահումների, քան իրականացված աշխատանքների մասին:
Եկամտահարկի և շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի շուրջ վերջին օրերին բարձրացած աղմուկին այսօր կառավարության նիստում անդրադարձավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների արդյունքները ցույց տվեցին, որ պատգամավորների կողմից այդ փոփոխությունները ճիշտ չընկալվեցին, և պատգամավորները չէին խոսում բուն օրենքից, այլ տպավորություն էր, որ կարծես ուրիշ նախագծերի մասին էին խոսում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն ընթերցեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի նամակը, որով կառավարությունն արձագանքել է արտահերթ նիստերով հրատապ ռեժիմով օրինագծեր ներկայացնելու վերաբերյալ պատգամավորների դժգոհություններին: Պատգամավորներն ամեն անգամ բողոքում էին, որ չեն հասցնում անգամ ծանոթանալ օրինագծերին և որ այդպիսով կառավարությունն ԱԺ-ն դարձրել է դակիչ կառույց:
ՀՀ իշխանությունները ըստ ամենայնի, առաջնորդվում են «չկա նաիրիտցի, չկա «Նաիրիտի» խնդիր» սկզբունքով: Մայիսի 1-ին` Աշխատանքի օրը, գործարանի նախկին աշխատակիցները հերթական ակցիան իրականացրին Ազատության հրապարակում` փորձելով իրենց բողոքի ձայնը հասցնել այդ ժամանակ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնական համերգին մասնակցող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին:
«Կարծում եմ, որ եթե մեր նախկին գործընկերոջ առողջական վիճակը վատ է, սա ամբողջությամբ հիմք է, որպեսզի այլ խափանման միջոց կիրառվի կամ անգամ նույնիսկ ձերբակալություն էլ չիրականացվի»
ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը չի ստորագրել ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու պատգամավորական միջնորդությունը:
«Բավականին բարդ խնդիր է, հատկապես երբ նման հատկանիշներով մեղադրանք են մարդուն ներկայացնում, մի քիչ բարդ է որևէ եզրակացություն անել:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ստորագրել նախկին գործընկեր, գործարար Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու և ազատ արձակելու պատգամավորական միջնորդությունը:
«Գործի մանրամասներին չեմ տիրապետում, ուղղակի նկատի ունենալով, որ կին է, 73 տարեկան է և, ինչպես ասում են, առողջական խնդիրներ ունի, ես կարծում եմ, որ խափանման միջոցի փոփոխման արդյունքում հազիվ թե խոչընդոտվի գործի ամողջական անկողմնակալ քննությունը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ս.Ֆարմանյանը:
Ըստ նրա՝ օրինագծերին դեմ արտահայտվողները սահմանափակում են այն հայ քաղաքացուն, որ ուզում է եկամուտը ՀՀ-ում վճարի, ոչ թե այլ երկրում. «Սա ԵՏՄ հնարավորություններից մեկն է, որ օգտագործում ենք: Ասում ենք, որ տալիս ենք արտոնություն, որ եթե շինարարական կազմակերպությունը այնտեղ աշխատում է, մի 5% էլ ստեղ վճարի: Այսինքն՝ ո՞րն է ավելի լավ՝ հեչ ստանա՞ էս երկիրը, թե՞ մի պուճուր բան ստանա: Ասում եք՝ այ տեսա՞ք, ոնց է վճարելու: Այսինքն՝ էդ հայկական մտածողությունը խորթ է ձեզ, որ մի բան էլ իրա երկրում վճարի: Էլ ոնց կլինի»:
Ազգային ժողովի պատգամավորները միջնորդություն են հանձնել դատախազությանը՝ «Գարուն» ԲԲԸ խորհրդի նախագահ և գործադիր տնօրեն, հայտնի կին գործարար, ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանի խափանման միջոցը փոխելու համար:
«Մարմնավաճառներ են ՀՀ-ից բավականին դուրս գալիս ու փող են աշխատում: Լավ բիզնես է, գնացեք օրենք բերեք, նրանց էլ բերեք հարկային դաշտ»,- նկատեց Ա.Մանուկյանը:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենսդրական փոփոխությունների քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայնեց ՀԱԿ-ի գործընկերների հետ ու հայտարարեց, որ օրինագծերի ներկայացման ոչ մի ընթացակարգային հարց պահպանված չէ, ԱԺ-ն չի կարողացել լսումներ կազմակերպել և այս ամենի պատասխանատվությունը կրում է աշխատակազմը, որը պարտավոր է ամբողջ գործընթացն ապահովել:
«Ո՞վ ասեց, որ շինարարի աշատանքը ավելի քիչ պետք է հարկվի գիտնականի կամ այլ մասնագիտության աշխատանքից: Ես ինչի՞ պիտի վճարեմ շինարարին, որ գնալու է մի օլիգարխի համար աշխատի: Հետո, ստացվում է եթե Պողոսը աշխատի Ռուսաստանում, կվճարի 13%, եթե աշխատի Հայաստանում՝ 24%: Դրանից հետո Պողոսները ամեն ինչ կանեն, որ աշխատեն ՌԴ-ում: Երբևէ ձեր նախագահի հետ հավաքվել խոսե՞լ եք՝ ի՞նչ եք անում: Ամբողջ հարկային դաշտը էրոզիայի եք ենթարկում: Դա խաչաձև ասիմետրիկ սուբսիդիա է»:
«Հայ խոպանչին, երբ գնում է աշխատելու, որոշակի ազատություն ունի: Եթե այս օրենքի կիրառումը բերելու է նրա ազատության սահմանափակումների, ես դեմ եմ»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:
«Խոսվում է մի եկամտահարկի մասին, որից ՀՀ-ն չի օգտվել, երբ իր աշխատուժը դրսում աշխատել է: Առաջին հայացքից բարի, լավ օրենք է, բայց խոր վերլուծելիս՝ խնդիրներ կան»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ եկամտահարկի ու շահութահարկի մասին օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, որով ՀՀ տարածքից դուրս աշխատող ՀՀ քաղաքացիները կարող են գրանցվել այստեղ և եկամտային հարկ վճարել 13 %-ի չափով:
«Այն, ինչ Դուք անում եք, սա ուղղակի անարգանք է Ազգային ժողովի նկատմամբ: Ապրիլի 30-ին է ընդունվել նախագիծը, երեկ երեկոյան եք ներկայացրել ԱԺ: Վերջին պահին եք բերել` մտցրել ձեր իսկ կողմից ներկայացված օրակարգ: Կամ հետին թվով է կառավարությունը մտցրել օրակարգ, ինչը խարդախություն է, կամ պրոֆեսիոնալ չեք»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում եկամտահարկի ու շահութահարկի օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:
«Ասում եք՝ Դուք ճիշտ եք, բայց… Ձեր էդ «բայց»-ը սպանում ա: Բայցից հետո էլ որևէ պատասխան չլսեցի Ձեզանից»,- վրդովվեց Հ. Բագրատյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը ներկայացրեց «Եկամտային հարկի մասին» և «Շահութահարկի մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը: Ըստ նրա՝ այն հարկային գործակալը, որը ՀՀ ռեզիդենտների հետ կնքել է աշխատանքային պայմանագիր, և այդ պայմանագրի հիման վրա աշխատողը աշխատանք է կատարում բացառապես ՀՀ տարածքից դուրս, ապա եկամտային հարկը հաշվարկվում է 13 % դրույքաչափով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 8-ին պետք է լինի Մոսկվայում, որտեղ կմասնակցի ԵՏՄ անդամ երկրների նախագահների հադիպմանը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Օսեթիայի ԱԺ նախագահը որպես դիտորդ Ղարաբաղ այցելության ժամանակ ցանկություն է հայտնել ցավակցել ՀՀ ԱԺ նախագահին՝ ապրիլի 24-ի հետ կապված, ցավակցել, գնացել է: Այդտեղ որևէ պաշտոնական հանդիպում չի եղել: Ո՞վ՝ ո՞ւմ է արգելում հանդիպում ունենալ: