«Մենք ընտրել ենք ՀՀ անվտանգությունը և շահերը». Միքայել Մելքումյան

Ռիգայում ԱԼԳ գագաթնաժողովի ժամանակ շեշտվել է ոչ թե «կամ-կամ»-ի, այլ «և-և»-ի անհրաժեշտությունը, որին կողմ է նաև ԲՀԿ-ն: Այս մասին այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:

«Մենք ընտրել ենք ՀՀ անվտանգությունը և շահերը, այլ բան է, թե ինչու այլընտրանք չունեինք: Այս ստատուս քվոյի պայմաններում պետք է փորձենք ԵՄ-ի հետ սերտ ինտեգրվենք բոլոր հնարավորություններով: ՀՀ-ն օգտվում է «GSP+» արտոնությունից, և ՀՀ-ի թեթև արդյունաբերությունը կարող է ամբողջությամբ մտնել «GSP+»-ի մեջ: Պետք է ինտեգրվել այնքանով, որքանով ԵՏՄ-ն թույլ է տալիս: Մարդու իրավունքների, ժողովրդավարության առումով պետք է շարունակել համագործակցությունը»,- ասաց Մ.Մելքումյանը:

Տեսանյութեր

Լրահոս