Բաժիններ՝

«Մինչև Գորիս գալը ես գնացել եմ հոսպիտալ ու զրուցել Բուդաղյանի հետ, ով պատմել է` ինչ է տեղի ունեցել». Գևորգ Կոստանյան

«Ձեր հիմնավորումները արժանահավատ չեն` կապված Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ, այսինքն՝ իր կողմից կատարված սպանության դեպքի համար: Փաստորեն՝ այդ գործով քրեական հետապնդում չի կատարվել և այդ որոշումով մեղավոր եք ճանաչել Ավետիք Բուդաղյանին, մինչդեռ Ավետիք Բուդաղյանը սպանվել էր: Փաստորեն՝ մեղավոր ճանաչվել է որոշմամբ, այլ ոչ թե դատարանի վճռով: Այս գոծով հենց ի սկզբանե ստնձնել եք հովանավորչություն, որովհետև նույն օրը՝ լույս 2-ի գիշերը, պարզ չէր, թե ում ենթակայության տակ պետք է լինի գործը, բայց ուղարկել էին ՊՆ, հիմնավորելով իբրե թե Արտակ Բուդաղյանը զինծառայող է և այդ հիմքով նրան վերագրվել է արարք, բայց այդ ժամանակ Արտակ Բուդաղյանը պառկած էր հվանդանոցում»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հասցեին նման մեղադրանք հնչեցրեց պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Ըստ նրա՝ մի քանի օր անց, չունենալով փորձաքննության տվյալներ, գլխավոր դատախազը հրապարակել է, թե ինչ է տեղի ունեցել, ինչը նրա կանխակալ դիրքորոշումն էր և հովանավորչության դրսևորում:

Գյումրիի դեպքերի հետ կապված Զ.Փոստանջյանը նշեց, որ դատախազի որոշմամբ մեղադրել ու ձերբակալել են երիտասարդին՝ Մնացական Ալեքսանյանին, ով ինքն էր ներկայացել դատախազություն, այսինքն դատախազը իր ցանկությամբ միջամտում է նախաքննությանը, և Գոհար Ենոքյանի դեպքում էլ Ենոքյանը բողոքարկել է իր ձերբաալոթյունը՝ մամուլում բաց նամակի միջոցով: Զ.Փոստանջյանը նաև հարցադրում արեց, թե ինչո՞ւ չգնացին և չձերբակալեցին Վալերի Պերմյակովին:

Գ.Կոստանյանը նշեց, թե եթե Փոստանջյանն իրականացներ մասնագիտական քննություն` ավելի զգույշ կլիներ սպանություն-չսպանություն որակումների մեջ: Նա համոզվածություն հայտնեց Զ.Փոստանջյանի մասնագիտական կարողությունների վրա ու պնդեց, որ եթե նա մի անգամ կարդար գործը, նման հայտարարություններ չէր անի. «Բոլոր կետերի վերաբերյալ կա փաստական հանգամանք»:

Ուղղորդման վերաբերյալ գլխավոր դատախազը նշեց, որ վիճելիության խնդիր չի տեսել, անգամ հանցագործության առաջին պահից: Ըստ նրա՝ Ա.Բուդաղյանի զինծառայող լինելու հանգամանքը հիվանդանոցում պառկելով չի չեզոքանում.

«Անմիջապես մինչև Գորիս գալը ես գնացել եմ հոսպիտալ ու զրուցել Բուդաղյանի հետ, ով պատմել է` ինչ է տեղի ունեցել և պատմել է, թե ով է եղել դեպքի վայրում՝ ինչքան այդ պահին հիշում էր: Նկատի ունենալով, որ կար այդ հիմքը, այդ պատճառով դեռ ամսի 1-ից գործը եղել է քննչականում և նախաքննությունը վարել է ՊՆ քննչականը՝ զինվորական դատախազության հսկողությամբ»:

Դատախազական միջամտությունների վերաբերյալ Կոստանյանը նշեց, որ Գոհար Ենոքյանի կամ Գյումրիում դեպքի կապակցությամբ դատախազը չպետք է միջոցներ ձեռնարկի: Նա նկարագրեց դատախազի օրը, թե ինչքան ժամանակ է ծախսում դատարանից դատարան գնալու համար և միայն հանցագործության հաղորդման ժամանակ է ներգործություն ունենում: Գորիսի դեպքերի հետ կապված ըստ նրա դատախազն է որոշել գործ հարուցել և, երբ վկային հրավիրում են՝ չի գաիս, աշխատում է բերման ենթարկելու ինստիտուտը, ու դատախազը ցուցում է տալիս բերման ենթարկելու մասին:

Պերմյակովի հետ կապված Կոստանյանը հայտարարեց, թե ընթացակարգի հետ կապված ավել բան չի կարող ասել, քննչական կոմիտեն քնությունն անցկացնում է, բավական պարտաճանչ հաղորդագրություն ներկայացվում է, քննիչներն էլ իրենց աշխատանքը լավ են կատարում. «Ե՛վ ՀՀ, և՛ Ռդ իրավապահների պրակտիկայում իսկապես աննախադեպ վիճակ է: Կոպիտ ասած՝ ունենաս մի հիվանդ, որի հիվանդության մասին անգամ գրքերում նկարագրված չի: Քննարկում ենք, որ լուծումը լինի միջազգային նորմերին համապատասխան»:

Զ.Փոստանջյանը կրկնեց, որ Պերմյակովի ձերբակալությունը անօրինակ է եղել, դատախազը պետք է աներ, բայց անգործություն է դրսևորել և դա վիճարկվում է դատարանում:

«Պերմյակովի ձերբակալությունը կոմպլեքս է, որ ապօրինի լինելու դեպքում կարող է ազդել ամբողջ գործի ելքի վրա»,- հայտարարեց Կոստանյանն ու հղում անելով քրեական օրենսգրքի 180 և181  հոդվածերի վրա տարակուսանք հայտնեց, թե որտեղ է իր անգործությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս