«Չպետք է ենթարկվել սադրիչ հայտարարություններին»
«Ճիշտ մոտեցում է որդեգրվում՝ չբացառել եվրոպական ընտանիքի հետ համագործակցության խորացումը: Ճիշտ մոտեցում կա նաև ԵՄ կողմից»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Ռիգայի գագաթնաժողովի մասին:
Նա նշեց, որ չպետք է ենթարկվել սադրիչ, ոչ հայանպաստ հայտարարություններին, մասնավորապես՝ ադրբեջանական ու թուրքական հայտարարություններին, որ ՀՀ-ն հայտնել է ԵՏՄ ճիրաններում: Ա.Մինասյանը նշեց, որ կոնկրետ փաստաթղթի ստորագրում քիչ հավանական է համարում, բայց այն հայտարարությունը, որ արվում է ՀՀ նախագահի ու ԵՄ առաջատար երկրների ղեկավարության կողմից, որ հնարավոր է զարգացնել ՀՀ-ԵՄ հարաբերությունները, այս ուղղությամբ պետք է կոնկրետ քայլեր ձեռնարկել:
Խոսելով էլեկտրաէներգիայի թանկացման մասին՝ Ա.Մինասյանը նշեց, թե ուսումնասիրել են, բայց առկախված հարցեր կան: Ըստ նրա՝ մեր էներգետիկ համակարգը կարիք ունի լոորջ ուսումնասիրության, որ հետագա ծրագրերի հիմք կհանդիսանա: Նա նշեց, որ քանի չկա նման ուսումնասիրություն, կասկածի տակ է դրվում. «Անգամ մեկ միավոր գնաճը լուրջ ազդեցություն է ունենալու տնտեսության և քաղաքացիների վրա: Ակնհայտ է»: