Բաժիններ՝

Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր. Ատոմ Ջանջուղազյան

Հայաստանն ունի արտաքին պարտքի նվազ բեռ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը: Ըստ նրա՝ 2014թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ պետական պարտքը կազմել է 4 մլրդ 441.5 մլն դոլար, որից արտաքինը՝ 3 մլրդ 345.3 մլն դոլար է (արտաքին պարտքն ըստ ԱՎԾ-ի 3 մլրդ 785.2մլն դոլար է):

«Թե ինչքանո՞վ է պարտքը վտանգավոր, գնահատվում է որոշակի չափորոշիչների հիման վրա: Ընդունված է, որ արտաքին պարտք/ՀՆԱ հաաբերակցությունը երբ գերազանցում է 60%-ը, դառնում է կառավարման ու կայունության տեսակետից ռիսկային: Մեր պարտքը դեռևս գտնվում է կառավարելի մակարդակում: Հայաստանը գնահատվում է որպես նվազ պարտքի բեռ ունեցող երկիր»,- ասաց Ա.Ջանջուղազյանը՝ պատասխանելով ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, թե ի՞նչ վիճակ է արտաքինպարտքի հետ կապված:

Ա.Ջանջուղազյանի խոսքով՝ արտաքին պարտք/ՀՆԱ 50% սահմանի դեպքում էլ պետք է զգուշավոր քաղաքականություն վարել: Նա հուսադրեց, թե շատ երկրներ կան, որոնց մոտ 60% ցուցանիշը գերազանցված է, իսկ ԱՄՆ-ի պարտքը 100%-ն է անցել: Փոխնախարարը նշեց, որ նախորդ տարվա համեմատ պարտքը նվազել է՝ պայմանավորված կոնկրետ գործառույթներով՝ մարումների-ստացումների գործոնով, իսկ փոխարժեքի գործոնը ՀՀ պարտքի վրա հակառակ ազդեցությունն է ունեցել:

ԲՀԿ խմբակցության ղեկվար Նաիրա Զոհրաբյանի խոսքով՝ ՀՀ արտաքին պատքը դեռ չի հասել կարմիր քարտի փուլին, առայժմ դեղին քարտի փուլում ենք: Նա կարևորեց վարկային ռեսուրսների ծախսի արդյունավետությունը. «ԱԺ-ն լրջագույն մտահոգություն ունի, և վարկերի մեջ լրջագույն տեղ ունեն խորհրդատվական միջոցառումները, յուրաքաչյուր վարկ մեզ մոտեցնում է արտաքին պարտքի ռիսկայնության շեմին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս