«ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել»
«Այս պահին ընթանում է Ռիգայի ԱԼԳ գագաթնաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ նախագահի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ բազմավեկտոր քաղաքականությունը բավականին բարձր գնահատականի է արժանացել ոչ միայն տարածաշրջանում, այլև Եվրոպայում և երեկ դրա մասին նշեց Անգելա Մերկելը, որ ՀՀ քաղաքականությունը տարածաշրջանում լարվածությունը էլ ավելի չմեծացնելու առումով կարևորեց»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը:
Ըստ նրա՝ ՀՀ-ն պատրաստ է համագործակությունը խորացնել և ուժեղացնել այն ոլորտներում, որոնք չեն խոչընդոտում մեր մյուս ինտեգրացիոն գործընկերների հետ հարաբերությոններին: