Բաժիններ՝

«Իհարկե, կան շատ մեծ ռիսկեր». Ֆինանսների նախարարը՝ բյուջեի կատարման մասին

«Իհարկե, պետք է այնպիսին լինեն տնտեսական ցուցիչները, որ կարողանանք հարկային եկամուտները ապահովենք, որովհետև հարկերը բխում են տնտեսական ցուցիչներից»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ մեկնաբանելով փորձագետների հայտարարությունները, որ տնտեսական 4% աճը չի ապահովվի:

168.am-ի հարցին, թե արդյոք բյուջեն կկատարվի՞, քանի որ արդեն եկամուտների հավաքագրման հետ կապված լուրջ խնդիրներ կան, Գ.Խաչատրյանը պատասխանեց, որ այս տարվա առաջին եռամսյակի նախանշված ցուցանիշները կատարել են, երկրորդ եռամսյակում էլ համապատասխան ծրագրի ընթանում են. «Իհարկե, կան շատ մեծ ռիսկեր, դրանք կախված են տնտեսական ցուցիչներից, բազմաթիվ գործոններից, ԵՏՄ-ում ընթացող գրոծընթացներից, ՌԴ դեմ սանկցիաներից, ինքը շատ բարդ մեխանիզմ է, շատ ցուցիչներ կան, որոնք դերակատարություն ունեն: Շուտ է հիմա գնահատականներ տալը, կլինի, կիմանաք: Ներկա պահին ունենք ռիսկեր, բայց մենք ընթացքը նորմալ գնում ենք»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս