Ինչո՞ւ Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշումը կայացվեց միայն օրեր անց

Այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշումը կայացվեց միայն օրեր անց, այսինքն՝ դատախազը սպասում էր մինչև Սուրիկ Խաչատրյանի որդին լքի՞ երկիրը, հետո՞ որոշում կայացներ: Ի պատասխան Գ.Կոստանյանը նախ՝ նկարագրեց, թե ինչ կերպ է լինում դատախազական հսկողությունը, որ քրեական գործ հարուցելու մասին դատախազի որոշումից հետո գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, քննության ընթացքում որոշել է վկաներին ծանուցագրեր ուղարկել, ներկայանալու ժամկետը լրանալուց հետո կայացվում է բերման ենթարկելու որոշում:

Գ.Կոստանյանը հերքեց, թե մտավախություն ուներ, որ Աղվան Հովսեփյանը կկոծկի գործը: Ըստ նրա՝ դատախազության կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշում լիովին ի զորու է կատարել:

Թե ինչպե՞ս են կատարվել հետաքննությունը և ի՞նչ է ասում իր մասնագիտական հոտառությունը, Գ.Կոստանյանը պատասխանեց՝ «Ես մասնագիտական հոտառությամբ որոշումներ չեմ կայացնում»:

Տեսանյութեր

Լրահոս