Ռուբիկ Հակոբյանը հիշեց Գորբաչովին
«Էլեկտրաէներգիայի հետ կապված շատ բան մութ է, շատ բան անհասկանալի, պաշտոնյաների մոտ էլ շատ բան պարզ չէ: Մի հարց է՝ էլեկտրաէներգիայի գնի թանկացումը, այլ հարց է, թե ինչպես է ձևավորվել 250 մլն պարտքը: Այսինքն՝ այս համակարգը ամբողջությամբ ուսումնասիրման կարիք ունի»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Նրա գնահատմամբ՝ համակարգը բավականին փնթի վիճակում է, սակագնի բարձրացման համար ներկայացված փաստաթղթերը հիմնավորված չեն և նույնիսկ իշանության ներկայացուցիչներն են ասում, որ շատ է 40% թանկացումը:
Մայիսի 27-ին էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցին, Ռ.Հակոբյանի խոսքով՝ «Ժառանգությունը» որպես կուսակցություն, չի մասնակցի, քանի որ դա հասարակական նախաձեռնություն է, կուսակցական չէ. «Քննարկել ենք, ովքեր նպատակահարմար կգտնեն, կմասնակցեն»:
Նա դժգոհեց էլեկտրէներգիայի հարցը օրակարգում չներառելու հետ կապված և ԱԺ նախագահի կողմից խոսափողներն անջատելու պատճառով: Ռ.Հակոբյանը հիշեցրեց Գորբաչովի խոսքը, թե մի բան որ ուզում ես տապալվի, հանձնաժողով ձևավորևեք: