ՀՀ իշխանությունները շատ սխալ քաղաքականություն տարան. Լևոն Զուրաբյան
«Կոնգրեսը միշտ այն դիրքորոշմանն է եղել, որ պետք է կառուցենք մեր հարաբերություններն այնպես, որ ունենանք արդյունավետ համագործակցություն և՛ ԵՄ-ի, և՛ Իրանի, և՛ ԱՄՆ-ի հետ և, ինչու չէ, կարգավորել մեր հարաբերությունները մեր հարևանների հետ»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը՝ խոսելով Ռիգայում ընթացող ԵՄ ԱԼԳ գագաթնաժողովի մասին:
Ըստ նրա՝ այդ դոկտրինան հաստատվել է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և միշտ հավատարիմ են եղել: Զուրաբյանի խոսքով՝ խնդիրը ծագեց այն պահից, երբ Արևմուտքի և ՌԴ հարաբերությունները մտան առճակատման մեջ և ՀՀ իշխանությունները շատ սխալ քաղաքականություն տարան. փոխարեն փորձեին հաշտեցնել, նպաստեցին էլ ավելի առճակատմանը և դա «կամ-կամ»-ի բերեց. «Սա կոպտագույն սխալ է: Իրական բանալին մեր հարաբերությունների և՛ Եվրոպայի, և՛ ԱՄՆ-ի, և՛ Իրանի հետ իրենց շահերի ներդաշնակեցումն է»: