Բաժիններ՝

Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի փաստաթղթի վերջնական ստորագրումը՝ 1-2 օրվա ընթացքում

Ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը Որոտանի ՀԷԿ-երի համալիրի վաճառքի փաստաթղթի վերջնական ստորագրումը նախատեսվում է առաջիկա 1-2 օրվա ընթացքում: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արա Սիմոնյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի հարցին, թե, ի վերջո, ե՞րբ է ստորագրվելու պայմանագիրը:

Ըստ նրա՝ դրանից հետո անդրադարձ կկատարվի GIZ-ի վարկային ծրագրին, որը կհատկացվի նոր սեփականատիրոջը: Փոխնախարարի խոսքով՝ վարկային պայմանները շատ շահավետ են:

«Արդեն 1-2 ամիս է, ասում եք՝ 1-2 օրից կստորագրվի: Ինչ-որ բան կա, չէ՞, որ խանգարում է դրան, ես գիտեմ»,- չհամաձայնեց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930