Բաժիններ՝

«Զավեշտ է, բերում եք ստեղ ասում եք՝ լավն ա, հետո ասում եք՝ խոտան ա». Վարդան Այվազյանը՝ Նարեկ Սարգսյանին

«Զավեշտ է, բերում եք ստեղ ասում եք՝ լավն ա, հետո ասում եք՝ խոտան ա: 7 մլրդից ավելի հանել եք, որ քաղաքաշինական նպատակով ընդունելի չի: Ասում եք՝ գնացել, նայել ենք, կոնստրուկտիվ խոտան է: Պատգամավորները տեխնիկական առումով էդքան հնարավորություն չունեն, որ գնան՝ նայեն»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում 2014թ. բյուջեի քննարկման ժամանակ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը դժգոհեց դպրոցների վերանորոգման աշխատանքներից:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը պարզաբանեց, թե դպրոցների հիմնանորոգման կամ ուժեղացման վրա գումարներ են ծախսվում, ՎՊ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այդ շենքերը կոնստրուկտիվ սեյսմիկ ուժեղացման լրջագույն կարիք ունեն և մինչև լիարժեք եզրակացություն չլինի անվտանգության խնդրի հետ կապված որևէ վերանորոգում բարցարձակ անիմաստ է. «ՀՀ դպրոցներում վերջին մեկ տարում ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կան պատերազմյան տարիներից հետո կառուցված դպրոցներ, որ սեյսմիկ անվտանգության նորմերին չեն համապատասխանում: Այդ դպրոցների վրա որևէ լումա չի դրվելու, պետք է քանդվեն նորը կառուցվի: Խոսքը գնացել է 1.5մլրդ ճշգրտման մասին»:

«Խոսքը գնացել է 2014 թվականի՞, թե՞ 45 թվականի պատերազմի մասին»,- կատակեց Վ.Այվազյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930