Նարիա Զոհրաբյանը ցանկանում է իմանալ՝ ովքեր են կաթի փոշի ներկրում Հայաստան
Տավուշում կաթի մթերման գինն այս օրերին 110 դրամից իջել է 80 դրամ: ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում անցած տարվա բյուջեի կատարողականի քննարկան ժամանակ ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Արթուր Աֆրիկյանից հետաքրքրվեց, թե ովքեր են կաթի փոշի ներկրող ընկերությունները, խնդրեց անվանական նշել:
Ըստ նրա՝ Ուկրաինայից ներկրվում է կիլոգրամը 1.7 դոլար գնով, և տեղական կաթի մթերումն անշահավետ է դառնում:
Ա.Աֆրիկյանը նշեց, որ անհրաժեշտ տվյալները հիմա չունի, ավելի ուշ կտրամադրի:
«Խնդրում եմ մեր խմբակցությանը տրամադրեք հունվարից այս կողմ որքա՞ն կաթի փոշի է ներկրվել Ուկրաինայից և որո՞նք են ներկրող ձեռնարկությունները»,- ասաց Ն.Զոհրաբյանը: