Ինչո՞ւ է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան բերում Ադրբեջանի առաջարկը

Ադրբեջանի առաջարկը՝ ընդլայնել Մինսկի խումբը, ունի մեկ իրական նպատակ՝ Թուրքիան, որը նույնական է Ադրբեջանի հետ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

«Տվյալ պարագայում ուղակի Գերմանիային առաջ են տանում միայն մի նպատակի հասնելու համար, որ Թուրքիան լինի միջնորդ: Բնական է, հայկական կողմն էլ դրան դեմ է»,- ասաց Շ.Քոչարյանը:

Հարցին, թե ինչո՞ւ է ԵԱՀԿ գործող նախագահը Հայաստան բերում Ադրբեջանի առաջարկը, Շ.Քոչարյանը պատասխանեց, թե նա միայն փոխանցում է, բայց Հայաստանն էլ ունի իր դիրքորոշումը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ և Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը Երևանում ասուլիսում հայտարարել էր, որ Ադրբեջանն իրեն ներկայացրել է առաջարկ՝ Մինսկի խմբում աշխատող համանախագահների քանակն ընդլայնելու վերաբերյալ: Ըստ նրա՝ նման առաջարկի ընդունման համար պետք է լինի կոնսեսուսային որոշում՝ ընդունված բոլոր մասնակից երկրների կողմից: Միաժամանակ Դաչիչը նշել էր, որ Մինսկի խումբը պետք է շարունակի իր աշխատանքը, քանի որ դա պետք է լինի երկխոսության միակ ֆորմատը:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս