«Դեմ եմ» նախաձեռնությանանդամ Դավիթ Մանուկյանը, ով ակտիվորեն մասնակցում է «Ոչ թալանին» նախաձեռնության բողոքի ակցիային՝ քիչ առաջ հայտարարեց, որ Սերժ Սարգսյանի հայտարարությունն ամենևին էլ իրենց պահանջի իրականացում չէ:
Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ սակագինը կարելի էր բարձրացնել, եթե հզոր կայաններ տեղադրեին և ներդրումների կարիք լիներ, բայց դա չի խնդիրը և սրանով չի կարող շարունակվել, բարձրացումները կշարունակվեն, որովհետև էներգետիկ համակարգն իր կայնքն ապրել է:
«Հայաստանը գաղութ չէ, գաղութ լինելու համար պետք է ժողովրդի մեջ լինի ստրկանալու խոր պոտենցիալ, որը մեզ մոտ չկա: ՀՀ-ն չի կարող համարվել գաղութ հենց իր հասարակության շնորհիվ: Եվ եթե իշխանությունը չհասկանա, որ այս շարժումը կոմպրոմիսներով չէ, որ լուծվում է…»,- ասաց Լ. Ալավերդյանն ու հորդորեց իշխանություններին կասեցնել սակագնի բարձրացումն ու ընդառաջ գնալ քաղաքացիներին:
Լսելով հնարավոր վտանգի մասին՝ անցած գիշեր Վ.Խաչատրյանը գնացել է Բաղրամայան պողոտա, որոշ ժամանակ անց համոզվել, որ հարձակում չի լինի
«ՀՀ տնտեսությունը ռիսկային վիճակում է գտնվում, այս տարվա ընթացքում կանխատեսելի է մինչև 10% տնտեսական անկման հնարավորություն:
«Սերոբները որտեղի՞ց եկան, Ռուսաստանի՞ց, թե՞ Արևմուտքից իրանց բարքերը բերեց, երեխեքին այլասերեց»,- հարցրեց Գ.Եղիազարյանը:
Ըստ նրա՝ գազային հանձնաժողովը լիազորված չէր հանցագործություն քննելու ու պատասխանատվության ենթարկելու: Լ.Ալեքսանյանը դատարան դիմելու է որպես քաղաքացի և որպես պատգամավոր. «Բնականաբար, մի բնակիչը դժվարություն կունենա դիմել դատարան էդ մեծ համակարգի դեմ: Եթե նախագահը դիմի, դա քաղաքական հարց կլինի: Բայց ամեն մեկը կարող է բացահայտել ու դիմել իրավական դաշտ»:
«Ես միանշանակ կողմնակից եմ պահանջին, որ դրված է հրապարկում: Եթե դա չիրականացվի, հաջորդ տարի 10-20 դրամով թանկացման խնդիր է դրվելու: Պետք է կառավարությունը և սեփականատերը 5-6 ամիս բանակցությունների միջոցով իրենց վրա վերցնեն այս խնդիրը և ստեղծեն մոդելը, որ խնդիրները լուծեն: Այս թանկացումով ոչ մի խնդիր չի լուծվում»:
Հայաստանում ստեղծված գաղջ մթնոլորտի պայմաններում կան լուսավոր կետեր՝ երիտասարդները, որ դուրս են եկել պայքարի: Այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց 1994-1998 թթ. ԿԲ նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:
«Հիմա մեր պանծալի երիտասարդները դուրս են ելել պայքարի և նրանք արդեն հաջողության հասել են, ու իշխանությունները պետք է մտածեն լուծում գտնելու մասին: Այդ օղակը պետք է կրկին ՀՀ սեփականություն դառնա, այլ ելք ես չեմ տեսնում»:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը վերջապես հրապարակել է «Նաիրիտ» գործարանի վերաբերյալ Համաշխարհային բանկի աուդիտի վերջնական եզրակացությունը: 261 էջից բաղկացած փաստաթուղթը վերնագրված է ««Նաիրիտ» գործարանի շահագործման տեխնիկական իրագործելիության և ֆինանսական կենսունակության գնահատում»: Իրականացնողը, ինչպես ավելի վաղ գրել էինք, 3 տարի առաջ ռուսական «Իտերա» հոլդինգի համար նույն կարգի աուդիտ կատարած «Ջեյքոբս Քնսալթենս» ընկերությունն է, ավելի ճիշտ՝ նրա միայն մեկ աշխատակիցը:
«Նախարարը, իհարկե, հիմնավորումներ բերել է, բայց ես առաջարկում եմ վերահսկողությունն ուսումնասիրի, հետո մենք այդ հարցը կվավերացնենք»,- ասաց Հ. Աբրահամյանը:
ՀՀ կառավարության կողմից պետական պարտքը 2 մասի մասնատելը՝ առանձին-առանձին սահմանելով կառավարության պարտք և Կենտրոնական բանկի պարտք, խիստ քննադատության արժանացավ թե՛ ընդդիմադիր խորհրդարանականների, թե՛ վերլուծաբանների ու անկախ փորձագետների կողմից, որոնց կարծիքով` դրա նպատակը մեկն է՝ հնարավորություն ստեղծել անարգել ավելացնել պետության պարտքը և խուսափել քննադատությունից:
Հարցին՝ ՌԱՕ ԵԷՍ-ից որևէ արձագանք ունե՞ք, կապ հաստատե՞լ են Ձեզ հետ, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ոչ, որևէ մեկը չի կապվել, չի խոսել ինձ հետ, որևէ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել ոչ միայն` ինձ հետ, այլև` մեր աշխատակազմի մյուս անդամների հետ»:
«Տեսնելով, թե ինչպիսի գրագետ, քաղաքավարի և ինչ մթոնլորտ է տիրում, դա ուղղակի որպես հայ մարդ շատ ուրախացնում է»:
«Ես մեծ հավատ ունեմ Հայաստանի պայծառ ապագային և, կարծում եմ, որ սերունդը՝ իր յուրաքանչյուր դրսևորումով դա չի կարղ մեր կողմից ընկալվել ժողովրդից առանցձված բաժին: Իմ մոտեցումն է, որ այն քայլերը, որ արվում են, պետք է լինի հստակ օրենքի շրջանակներում»:
ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը գտնում է, որ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի այս օրերին ամենակարևոր հարցը իրար հասկանալն է:
«Ես նման մեխանիզմ չգիտեմ, որ այդ որոշումը կարելի է չեղարկել: Բացի դրանից, եթե անգամ չեղարկվի, պետք է լինի համապատասխան միջոցներ՝ կոմպենսացնելու այն վնասները, որոնք եղել են այս ժամանակահատվածում: Այդ միջոցները կառավարութունն այսօր չունի»:
Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Ֆիրդուսի և Բուզանդի բնակիչները: 168.am-ի հետ զրույցում նրանք նշեցին, որ իրենց խնդիրը մինչ օրս լուծում չի ստանում:
«Հունսի 23-ին ոստիկանական գործողությունները արձագանք են առաջացրել հանրության և միջազգային գրոծընկերների մոտ: Կարգապահական հանձնաժողովը ևս ակնկալիք ունի, հանրությունն ակնկալում է օբյեկտիվ, թափանցիկ աշխատանք»:
Ես չեմ բացառում, որ չարաշահումներ եղել են, բայց ուզում եմ ամենայն պատասխանատվությամբ հայտարարել, որ անկախ նրանից, թե ինչ չափերի չարաշահումներ կարող են լինել ընկերությունում, դրանցից ոչ մի լումա չի հաշվարկվել սակագնի մեջ:
«Ես նախօրոք պլանավորված խորհրդակցության եմ գնացել վարչապետի մոտ, դա որևէ կապ չունի ո´չ էլեկտրաէներգիայի սակագների հետ, ո´չ էլ այսօրվա իրադարձությունների հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հերքելով տարածված լուրերը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առկա իրադրության կապակցությամբ:
«Դրա դեմն առնելու համար սա մի, այսպես ասած, ահաբեկող միջոցառում էր: Այդ իսկ պատճառով բոլոր ձերբակալվածները ներգրավված են որպես վկաներ այդ քրեական գործով կամ նրանց կարգավիճակը դեռ որոշված չէ: Եվ այդ մեղադրանքները ձերբակալվածներին դիտարկում են ոչ թե որպես վարչական իրավախախտում, այլ՝ քրեական, ու փորձում են վերահսկել ու վախեցնել մարդկանց, որ նոր ցույցեր ու միջոցառումներ տեղի չունենան»:
«Ես ցանկացած օրինական պայքարի մեթոդներին, անկախ նրանից՝ այդ մեթոդները կիսում եմ, թե ոչ, չեմ կարող որևէ բացասական բան ասել: Եթե պայքարն օրենքի շրջանակներում է, խնդիր չկա: Մյուս կողմից՝ մեր քաղաքացիների վրդովմունքը հասկանում եմ, ցանկացած թանկացում դրական երևույթ չէ, պարզապես խնդրին պետք է այս կերպ նայել՝ կա՞ր այլ տարբերակ, թե՞ ոչ»:
Ազգային ժողովն այսօր ավարտեց նաև երկրորդ արտահերթ նստաշրջանը: Օրակարգում «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրն էր: Այն ընդունվեց 78 կողմ, 2 դեմ և 1 ձեռնպահ ձայներով:
Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նստաշրջանն ու ընդունեց բոլոր մնացած քննարկված հարցերը, ապա անմիջապես գումարեց հերթական արտահերթ նստաշրջանը՝ մեկ հարցով, այն է՝ «2014թ. համար ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը:
Թե ի՞նչ նպատակով են մարդկանց տանում Աղի հանք, 168.am-ի հետ զրույցում ՀՀ ոստիկանության հասարակայնութան հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նշեց, որ քանի որ կա հարուցված քրեական գործ, հետևաբար տեղեկատվությունը պետք է ճշտել նախաքննական մարմնից:
Ա. Մովսիսյանը անհավատալի համարեց, որ բարձրաստիճան ոստիկան Լևոն Երանոսյանի հրահանգով լրագրող են ծեծել: «Ես չեմ հավատում, որ Երանոսյան Լյովան ըտենց բան կարա անի»:
Քիչ առաջ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի մոտ ավարտվեց խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիայի մասնակից ցուցարարներին Ոստիկանության կողմից բերման ենթարկելու հետ կապված խորհրդակցությունը:
Պետք է փաստել հետևյալը՝ Ոստիկանությունը բարձր մակարդակով գործողություն կատարեց, շատ համբերատար ու հետևողական աշխատել է երիտասարդների հետ: