«Եթե փոխվում է սեփականատերը, չի նշանակում, որ խողովակի ուղղությունն էլ է փոխվում»
Իրան-Հայաստան գազատարի վերջին՝ Մեղրի-Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը ռուսական «Գազպրոմ-Արմենիա» ընկերությանը վաճառելը չի հարվածի ՀՀ էներգետիկ անվտանգությանը: Նման տեսակետ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ հավելելով, թե դեռ վաղ է գնահատականներ հնչեցնել, արդյունքների վերաբերյալ կլինի վերջական մոտեցում:
«Վերջին հատվածի խնդիր չէ, այստեղ կռավարման խնդիր է և, կարծում եմ, համակարգային մոտեցում է ցուցաբերվում խնդիրների նկատմամբ: ՀՀ-ի շահերը և էներգետիկ անվտանգության խնդիրները դրանից չեն տուժում: Եթե փոխվում է սեփականատերը, չի նշանակում, որ խողովակի ուղղությունն էլ է փոխվում:
Հստակ է մի բան, որր ՀՀ էներգետիկ անվտանգության խնդիները որևէ կերպ չեն տուժում»,- հայատարարեց Ա.Զաքարյանը: