Բիբինի հետ հանդիպումն անցնում է թեժ մթնոլորտում
Ազգային Ժողովի ՀՀԿ խմբակցությունում մինչև այժմ շարունակվում է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի հետ հանդիպումը, որն սկսվել էր ժամը 13:00-ին: ՀՀԿ-ական պատգամավորները նշում են, որ մթնոլորտը բավականին թեժ է:
Հատկապես ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը շատ սուր հարցադրումներ է անում և անգամ բանը հասել է վիճաբանության ու փոխադարձ մեղադրանքների: Ռոբերտ Նազարյանը Բիբինին մեղադրել է չհիմնավորված ծախսեր ներկայացնելու մեջ: