Բաժիններ՝

«Ես իր համար ցումունք գրո՞ղ եմ, որ մեկի դեմ գրեմ, իրեն բռնեն, տանեն՝ ոչնչացնեն, հա՞»

«Վարդան Այվազյանը մի տարի շարունակ փաստաբանի դեր է կատարել բոլոր այն մարդկանց համար, որոնք թանկացման կողմնակից են: «Գազային» հանձնաժողովի բոլոր քննարկումները տանում, Սերժ Սարգսյանի մոտ քննարկում էր: Ես տեղեկություն ունեմ, որ մեր բոլոր քննարկումները գնում էին կառավարություն, ետ գալիս: Այվազյանը 1 տարուց ավելի նիստեր արել է կառավարության, Ռոբերտ Նազարյանի մասնակցությամբ, քան մեր: Ինքը նրանց հետ քննարկում էր նրանց նամակների պատասխանները, դիրքորոշումները, և ավելի մոլեռանդ, քան Ռոբերտ Նազարյանը կամ Արմեն Մովիսիյանը»,- այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում գազային համակարգի չարաշումները դատախազություն հանձնելու ՀԱԿ նախագծի մերժումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Հարցին, թե ինչո՞ւ Ա.Մանուկյանը անվանական չի ներկայացնում չարաշահողներին, պատգամավորը պատասխանեց. «Ես իր համար ցումունք գրո՞ղ եմ, որ մեկի դեմ գրեմ, իրեն բռնեն, տանեն՝ ոչնչացնեն, հա՞: Ես քննիչ չեմ, ես երևույթն եմ քննարկում: 800 կազմակերպություն կա, որ 1000-ից քիչ ավելի են գազ վառում, որ քիչ վճարեն: Կորուստները ասում են 8-10 % են, ես չեմ կարող դա ստուգել, խողովակի 30 հազար կիլոմետր երկարությամբ ստուգել ռեզինի մաշվածությունը կամ անցքերի առկայությունը: Շփոթում է ինքը ԱԺ առաքելությունը, ԱԺ-ն քաղաքական գնահատկաններ է տալիս: Եվ եթե ես կասկած ունեմ, կա երևութայնություն, որ այստեղ կոռուպցիա կա, դատախազությունը պետք է զբաղվի դրանով»:

Ա.Մանուկյանը շեշտեց, որ դատախազությունը շատ ավելի ուշադիր կլիներ խնդրին, եթե ԱԺ-ն ներկայացներ դիմումը. «Սերժ Սարգսյանն ինչպե՞ս կվերաբերեր Հանրապետականին, եթե Հանրապետականը որոշեր դա ուղարկել դատախազություն: Ի վերջո, ես շատ վատ վիճակի մեջ եմ դնում ՀՀԿ-ականերին, եթե որոշեին սա ուղարկել դատախազություն: Բոլորը առանձին խոսակցությունների ժամանակ ասում են՝ այս ինչ խայտառակություն է, այլանդակություն է, այս ինչ դեբիտորական պարտքեր են արել, ինչ արենդաներ են, բայց հենց հավաքվում են նիստի և պետք է որոշում կայացնեն, իրենք չեն գալիս նիստի կամ վախենում են:

Վարդան Այվազյանն ինձնից շատ ավելի լավ գիտի, թե ինչ խախտումներ են արել: Նա շատ ավելի շատ փաստաթղթերի է ծանոթացել, քան մենք, մեզ համար որոշ սահմանափակում կար: Արեն Մովսիսյանին, Երվանդ Զախարյանին և «Գազպրոմի» ղեկավարությանը կանչել ենք հանձնաժողով, բայց ոչ մեկը հանձնաժողովի 1.5 տարվա աշխատանքի ընացքում չի եկել, բայց դա չի նշանակում, որ նրանք չեն հանդիպել»:

Կարդացեք նաև

Ա.Մանուկյանը հայտարարեց, որ ամբողջական փաստաթղթով դատախազություն են ուղարկելու նաև «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի եզրակացությունը, որ «ՀայՌուսգազարդի» 300 մլն դոլարի պարտքը անտեղի են կուտակել, նաև ՀԱԿ պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանի իրավաբանական գնահատականները. «Նույն մեթոդները էլեկտրաէներգիայի դեպքում են կիրառվում:

Բոլոր բարեգործությունները, որ արել է ՀԷՑ-ը, արել է իշխանությունների առաջարկով: Իրենք «Աիդա» օպերա են ներկայացրել, եկեղեցու կառուցման հովանավորչություն են վերցրել, փառատոնների, շինարարությունների հովանավորություն են վերցրել, տարեկան մոտ 4 մլն դոլար և դա ոչ իրենց կամոք, այլ իշխանությունների ասելով:

Ու դրա համար Բիբինը հիմա շատ համարձակ խոսում է, որ դուք եք ասել, ես արել եմ այդ ծախսերը: Ի վերջո, դեբիտորական պարտքերից, կորուստներից, սակագնի բարձրացումից իշխանությունն է շահում, գոնե ԱԱՀ-ով գնում է: Ինչքան կորուստները մեծ լինեն, բյուջե քիչ է գումար գնում, ինչքան կորուստները մեծ եղան, այնքան ստվերը մեծ է, ինչքան ստվերը մեծ եղավ, այնքան գողանալու տեղը շատ է:

6-7 տարի էլեկտրացանցերի ու գազի համակարգում կորուստները չեն պակասել: Դա ինչպե՞ս եղավ, երբ հարյուրավոր, միլիոնավոր դոլարների ներդրումներ են արվել: Որևէ տեղ որևէ կես տոկոսով չեն պակասել կորուստները, որովհետև այդ կորուստը իրենց ուտելու տեղն է: Իրենք շահագրգռված չեն իջեցնել կորուստները, որովհետև իրենց բաժինը կպակասի»:

Ըստ Ա.Մանուկյանի՝ այս երկու չար գործարքի արդյունքում քաղաքացին տուժում է, իսկ համակարգը քանդվում է. «Եթե այսպես գնա, համակարգը կավիրվի ու քաղաքացին հոսանք ու գազ չի ունենա: Ու իշխանության հեչ պետքն էլ չի, իրենց ձեռնտու է այս ամենը: Ինչպե՞ս կարող է համակարգում 15%-անց կորուստ լինել: Ինչպե՞ս կարող է Վրաստանում երկու անգամ սակագինը ցածր լինել և աշխատավարձը երկու անգամ բարձր: Նրանք այս մոլորակից չե՞ն: Նույն գազատարն է, նույն էլցանցն է, նույն մաշվածությունն է, նույն հնությունն է: Մինչև վերջերս մերժում էին, բայց Վրաստանից տարեկան 140 մլն կվատ/ժամ հոսանք ենք գնում, որը մեր բալանսում ընդգրկված չէ և դա իր ազդեցությունը չի ունենում էլեկտրաէներգիայի գնի վրա»:

Ա. Մանուկյանը նշեց, որ մեծ ակնկալիք չկա, թե դատախազությունը որևէ լուրջ քայլ կձեռնարկի, քանի որ ոչ միայն դատախազության, այլև հարկային ու մաքսային մարմինների համար այս ձեռնարկություններ մուտքը փակ է: Ըստ նրա՝ խնդիրը տնտեսական դաշտում չէ, քաղաքական դաշտում է. «Դատախազը կարո՞ղ է Լիսկայի հախից գալ: Ո՛չ, որովհետև հետևում Սերժ Սարգսյան կա: Այս հարցում էլ նույնն է և ՀԷՑ-ին կամ «Գազպրոմին» չեն կարղ կանչել քննության, գիտեն գործարքները ում հետ են արել: Ինչո՞ւ Արմեն Մովսիսյանին չկանչեցին քննության, որովհետև Սերժ Սարգսյանի նման թիկունք ունի»:

Ա.Մանուկյանը նշեց, որ դատախազություն դիմելու դեպքում առնվազն հասարակությունը կիմանա ու դա կարող է լուրջ հասարակական, քաղաքացիական արձագանք ստանալ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս