Բաժիններ՝

«Աննամուս գործարք». Արամ Մանուկյան

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը գտնում է, որ Հայաստան-Իրան գազատարի վերջին հատվածի (Մեղրի-Քաջարան) վաճառքը «Գազպրոմին» ոչ թե քաղաքական կամ տնտեսական գործարք է, այլ աննամուս գործարք է: Այսօր լրագրողների հետ զրույցում Ա.Մանուկյանը հայտարարեց, որ դրանով Հայաստանը զրկեց ինքն իրեն որոշում կայացնելու վերջին հնարավորությունից այնպես, ինչպես երբ «ՀայՌուսգազարդի» 20%-ը տվեց «Գազպրոմին» և իրեն զրկեց այս համակարգում որոշում կայացնելու իրավունքից:

«Հայաստանի իշխանությունն իր սուվերենության կտորներն է տալիս: Այդ 8-10 մլն դոլարը հարց չի լուծելու 400 կմ-ի: Իհարկե, շատ էժան է, ամոթ է, որ այդպիսի վաճառք արեցին, բայց ինձ այդ աննամուս մոտեցումն է զայրացնում, որ դու քո ապրանքը չես վաճառում, այլ որոշում կայացնելու իրավունքն ես վաճառում»,- ասաց Ա.Մանուկյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս