«Եվ էս Սահմանադրությունը Բուքիքիոյի (Վենետիկի հանձնաժողովի նախագահ:- խմբ.) նման մեկը գովում ա, իյա, որովհետև նրան ասել են, որ էս պիտի անցնի Հայաստանում, որովհետև նրան ասել են, որ սա կարևոր է այդ տարածաշրջանում քաղաքական հարցեր լուծելու համար: Ինձ համար բացարձակ անընդունելի է այս մոտեցումը»,- հայտարարեց Հ.Բագրատյանը:
Լ.Զուրաբյանը ՀԱԿ-ի անունից հայտարարեց, որ միանում է թանաքոտման մասին ԲՀԿ առաջարկին, նաև դրան կողմ են «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, իսկ ՀՅԴ-ն էլ միշտ է կողմ եղել թանաքոտման մեխանիզմին, այսինքն՝ խորհրդարանում կա կոնսենսուս թանաքոտման հարցի շուրջ և այս կոնսենսուսային առաջարկը պետք է քաղաքական մեծամասնությունը լրջորեն քննարկի ու որոշում ընդունի:
«Վրաստանում ձեր տեսակետից, իրոք, շատ վատ էր՝ վերջին 10 տարում երկու անգամ իշխանություն է փոխվել և ձեր տեսակետից դա վատ է»,- հեգնեց Ն. Փաշինյանը:
«Մեր հասարակության մեջ ահագին մարդ տեղյակ չի, որ ինքը բիոմետրիկ անձնագրերով քվեարկելու իրավունք չունի: Պետք է այս խնդիրը տեղ հասցնել մեր հանրությանը: Շատերը կվերցնեն բիոմետրիկը ու կգնան քվեարկության»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Բեքարյանը:
Այսօր ԱԺ-ում շարունակվում է ՀՀ Ընտրական օրենսգրքի և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխությունների քննարկումը: Պատգամավոր Թևան Պողոսյանը հայտարարեց, որ կարելի է ամեն ընտրատեղամասում առանձին ցուցակներ տրամադրել այն անձանց անուններով, ովքեր ունեն միայն նույնականացման քարտեր, որպեսզի դիտորդները կարողանան այդ ցուցակով տեղում դիտարկել:
«Մեր երկրում շատ բաներ են ասվում, իմ մասին էլ շատ բաներ են ասել, որ ես տեղյակ չեմ եղել: Դրա համար այդ ասեկոսեներին ես տեղ չեմ տալիս, այնքան սուտ բաներ են ասվում: Լեզվի տակ փուշ չկա: Վերջին հաշվով, հասարակ ժողովուրդը կարդում է կայքերը, թերթերը, լսում է այն մարդկանց, ովքեր այսօր ընդդիմություն են խաղում, որոնք ժամանակին իրենք եղել են իշխանության, չեն կարողացել իշխանություն պահել, որովհետև շատ հեռու են եղել ղեկավար լինելուց»,- ասում է Հակոբ Հակոբյանը:
Հոկտեմբերի 27-ը մեր պատմության սև էջերից է, որ մինչև հիմա հաղթահարված չէ: Նման հայտարարություն այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին արեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը փորձեց հստակեցնել մի հարց՝ քաղաքական ու հայեցողական պաշտոն զբաղեցնող անձինք ազատ են զբաղվել քարոզչությամբ և պարտավոր չեն գնալ արձակուրդ:
Նա կոչ արեց ժողովրդին՝ հոկտեմբերի 31-ին Ազատության հրապարակում մասնակցել «ոչ»-ի շարժման հանրահավաքին:
Այսօր ԱԺ նիստում մեկնարկեց ՀՀ Ընտրական օրենսգրքում և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում Հանրապետական պատգամավորների առաջարկած փոփոխությունների քննարկումը: Օրինագծերի փաթեթի հեղինակներն են Հովհաննես Սահակյանը, Արտակ Դավթյանը, Գագիկ Մինասյանը և Գագիկ Մելիքյանը:
«Պետք է նորից կրկնեմ Մարգարիտ Եսայանին, որ այս պաշտոնում պետք է մի քիչ ավելի փորձառու, տարիքով մարդ լիներ: Էն ծանրությունը, որ ԱԺ-ն դրել է պարոն Անդրեասյանի ուսերին, իր համար ահռելի ծանրաձող է, նա չի կարողանում դա բարձրացնել: Ակնհայտ է: Դրա համար, որ ես ասում էի հրաժարական, վատ բան ի նկատի չունեի: Ինքը կարող է շատ լավ իրացվել գործադիր մարմիններում»,- ասաց Գ. Ջհանգիրյանը:
Ըստ Կ. Անդրեասյանի՝ եթե մի օր նա հայտնվի հակառակ կողմում և կալանավայրում նրան կծոտեն միջատները, այն ժամանակ պարզ կլինի ցինիզմով ապրելը և այն, թե արժե՞ր դրա մասին խոսել. «Ես հիմա միայն մի բան կարող եմ մաղթել կամ ցանկություն հայտնել, որ Աստված մի արասցե, եթե պարոն Ֆարմանյանը հայտնվի ճաղերի այն կողմում և եթե ես լինեմ ՄԻՊ, իր համար էլ կմտահոգվեմ, որպեսզի միջատներն իրեն էլ չկծոտեն, ինչպես կալանավորներին են կծոտում»:
«Ոստիկանությանը մեղադրում եք ցածր պրոֆեսիոնալիզմի մեջ, բայց ոստիկանները ցուցարարների հետ Բաղրամյան պողոտայում խնդիր են ունենում, դուք չկաք: Ոչ թե ֆիզիկապես չկաք, ձեր ինստիտուտը չկա, Գյումրիում չկաք: Ձեր ինստիտուտն եմ ասում, բայց ձեզ է վերաբերվում, պարոն Անդրեասյան>:
Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված Կարեն Դեմիրճյանի որդին՝ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը վստահ է, որ այս իշխանությունների օրոք գործը չի բացահայտվի և ամեն բան արվել է գործը կոծկելու համար:
«Մեծ ցավ է, որը նույնիսկ ժամանակի ընթացքում սպիանում է, բայց երբեք ու երբեք չի ոչնչանալու»,- այսօր ԱԺ այգում հուշարձանի մոտ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին ծաղիկներ դնելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Այսօր՝ հոկտեմբերի 27-ին, ԱԺ նիստի ժամանակ պատգամավորների գրանցումից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը միանգամից հայտարարեց, որ շարունակում են քննարկել երեկ ընդհատված հարցը, սակայն պատգամավորները պահանջեցին հարգել Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը, հետո անցնել օրակարգին:
«Յուրաքանչյուր հայ մարդ ունի կասկածներ: Այդ կասկածները քաղաքական են: Դժվար է կասկածներով ապրել: Կասկածները անհատների հետ կապված չեն: Ես մտածում եմ, որ ավելի բարձր տեղերից էր դա, մեր երկրում չկա մի անհատ, որ կարող էր Վազգենի կամ Կարեն Սերոբիչի վրա ձեռք բարձրացներ, էդքան քաշը չէր հերիքի: Ուրիշ բան է, որ կարողացել են դրսի մեծ ուժերի հետ աչքերը փակել, ձայն չհանել, լռել, կամ խանգարել բացահայտմանը»,- այսօր Ազգային ժողովում Հոկտեմբերի 27-ին զոհված քաղաքական գորիչների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արմեն Սարգսյանը:
Քիչ առաջ Ազգային ժողովի պատգամավորները հարգանքի տուրք մատուցեցին Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին:
ԲՀԿ-ում ID քարտերի և Ընտրական օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ տարբեր կարծիքներ կան: ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը 168.am-ի հետ զրույցում հայտարարեց, որ ԲՀԿ-ն այս պահի դրությամբ ընդհանուր որոշում դեռ չունի, քննարկումներն ընթանում են:
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. զեկույցի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց, որ միայն ԱԺ դահլիճում մարդու իրավունքների 131 պաշտպան կա:
Մեր հասարակության «քիչ ցնցվելը», ըստ Անդրեասյանի, իր մեղավորությունը չէ: Նա խորհուրդ տվեց «ցնցողներին» ոչ թե ԱԺ-ում ամբիոնի մոտ «օդը ցնցել», այլ «գնալ ու իսկապես գործ անել և չփորձել օմբուդսմենին մեղավոր դարձնել իրենց չհաջողված գործերի համար»:
Այսօր ԱԺ նիստում ՄԻՊ 2014թ. գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հայտարարեց, որ մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում անմխիթար վիճակ է և ՄԻՊ-ը պետք է հիմնական ընդդիմադիրը և հարձակվողը լինի: Նա նշեց, որ Հայաստանից արտագաղթելու բուն պատճառներից առաջինը հացի խնդիրն է, երկորդը՝ իրավունքների անպաշտպանությունը, մինչդեռ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը ԱԺ-ում փորձում է մանևրել և ԱԺ-ից է պաշտպանություն փնտրում:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահան Բաբայանը դեկտեմբերի 1-ին «Նոր Հայաստան» նախաձեռնության հայտարարած մոբիլիզացիան և իշխանափոխությունն անիրատեսական է համարում: 168.am-ի հետ զրույցում Բաբայանը նշեց, որ դա հեքիաթի ժանրից է:
«Դուք ձեր աշխատանքից հաճույք չեք ստանում, բայց ցանկություն էլ չեք հայտնում հրաժարական տալ»,- այսօր ԱԺ նիստում Մարդու իրավունքների պաշտպանի նախորդ տարվա գործունեության մասին զեկույցի ժամանակ ՄԻՊ Կարեն Անդրեասյանին դիմեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
,Եթե իշխանություններն արդարության կողմնակից լինին, հիմա էլ կներդնեին այդ համակարգը, որ սարքերով ֆիքսեն մասնակցությունը: Քվեարկության իրավունքից ոչ մեկին չպետք է զրկես, պարզապես պետք է բացառես կրկնակքվեարկությունը: Դա շատ հեշտ է և թանկ ծրագիր չէ: Էլեմենտար մեխանիզմ է և, եթե դրան չգնան, ապա նշանակում է, որ ակնհայտ առաջիկա հանրաքվեի մեջ լուրջ դաշտ կա և մեծ հնարավորություն կա խախտումներ անելու»:
Ըստ Սարոյանի՝ սահմանադրական փոփոխությունները Ռոբրետ Քոչարյանի վերադարձը կանխելու համար չեն. «Պահ-պահ-պահ: Մի անձնավորեք, ոչ մեկին ոչ պահելու համար ա, ոչ գալու, ոչ էլ չանելու համար ա: Բոլոր մարդիկ փոխվելու են, ժամանակը կգա, սաղս էլ կփոխվենք, կեթանք մեր տները: Ես բանակում չէ՞ի առաջ, հիմա բանակում գիտե՞ք՝ ինչքան ջահել տղերք կան»:
«Էդ էլ պարապ ա՝ սաղ օրը նստացույց: Հլա էդ մարդուն հարցրեք՝ իրա տնեցիք իրան ձեն կտա՞ն, որ խալխից իմպիչմենտ ա ուզում: Նոր Սահմանադրությունը միայն մեկ մարդու համար չէ, մեր ազգը պետք է հասկանա, որ ամեն ինչից վեր օրենքն է: Ժամանակը ցույց կտա, որ այ էս օրվա մեր քայլը ճիշտ ա: Մարդիկ բոլորը կեթան, կանցնեն, օրենքը կմնա»:
«Ո՛չ ՀԱԿ, ո՛չ ԲՀԿ կողմից կոնկրետ գանգատ այդ ճնշումների բռնարարքների մասին դիմում չեմ ստացել: Հրապարակային ելույթները մեզ համար վարույթ հարուցելու հիմք չեն»,- ասաց Կ.Անդրեասյանը:
Այսօր ԱԺ նիստում օրակարգի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՀՀ-ում միայն 176 հազար մարդ ունի ID քարտ: Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է օրինագիծ, որով փոփոխություն է արվում, որ ID քարտ ունեցողների համար պարտադիր չէ կնիքն ու հասցեն: Բիշարյանի խոսքով՝ դա անձը հաստատող փաստաթուղթ չէ, դրանով թույլ չի տրվում հատել սահմանը և երկակի ստանդարտ է կիրառվում ընտրական գործընթացին մասնակցություն թույլատրելու դեպքում, որն անընդունելի է կասկածի տակ է դնում հանրաքվեն:
Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը: Նախքան օրակարգը հաստատելը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված 50-ից ավելի անձինք հացադուլ էին հայտարարել: Նա նշեց, որ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և, պարզվել է, որ թյուր կարծիք կա, որ նրանք պահանջում են իրենց ազատ արձակել, սակայն նրանց պահանջ ուրիշ է և կոնցեպտուալ հարցն է՝ արդյոք ցմահ ազատազրկում նշանակո՞ւմ է դանդաղ մահապատիժ: