Բաժիններ՝

Հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կավելանա

Հաջորդ տարի կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակիցների թիվը կավելանա 18800 մարդով և կկազմի 137500 մարդ: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովի նիստերում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ տեցեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

«Կենսաթոշակային քաղաքականության, կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման առումով հաջորդ տարի ակնկալվում է ընդգրկվածների ավելացում և նախատեսվում է, որ աշխատանքները շարունակական բնույթ կկրեն»,- ասաց նախարարը:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ հաջորդ տարի բյուջեով կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման համար նախատեսվում է 26 մլրդ 760.4 մլն դրամ՝ 2015 թ. 18 մլրդ 267.4 մլն դրամի դիմաց: Ծախսերի ավելացումը Պ.Սաֆարյանը պայմանավորեց մասնակիցների թվաքանակի աճով և միջին աշխատավարձի չափի աճով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս