Բաժիններ՝

ՀՀ նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ֆինանսավորումը նվազել է

2016թ. ՀՀ  նախագահի աշխատակազմի բոլոր ծրագրերի ֆինանսավորման համար նախատեսվել է մոտ 4 մլրդ 555 հազար դրամ, որը նախորդ տարվա համեմատ նվազել է շուրջ 22 մլն դրամով կամ 0.5% տոկոսով: Այս մասին այսօր ԱԺ պետաիրավական հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ  նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա՝ նախատեսվում է պետական կառավարման համար թվային գրադարան ստեղծել, այն պատրաստ կլինի մոտ երկու տարուց: Վ.Սարգսյանը կարևորեց կառավարման ակադեմիայի հենքի վրա էլեկտրոնային կառավարման ծրագրերի ուսուցանումը, նաև Ակադեմիայի տեղափոխումը նոր շենք:

Պատգամավոր Թևան Պողոսյանը նկատեց, որ նախորդ տարվա համեմատ բյուջեն քոփի-փեյսթ է, շատ բան չի փոխվել: Նա հետաքրքրվեց, թե կուսակցությունների համար նախատեսված գումարը ինչո՞ւ է ավելացել 20 մլն դրամով, երբ 2015թ. համար 120 մլն դրամ էր:

«Երբեք որևէ քաղաքական կուսակցություն այս գումարներից չի ստանում: Սա հասարակական կազմակերպություններին աջակցության ծրագիրն է»,- ասաց Վ.Սարգսյանը:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ բյուջեն չի փոխվել, ուղղակի այն ժամանակին կիսված էր երկու մասի, որից մեկը ծխախոտի դեմ պայքարի ծրագիրն է, հիմա միացել են: Վ.Սարգսյանը նշեց, որ այս տարի այդ գումարը հիմնականում հատկացվել է ՀԿ-ներին՝ 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս