Բաժիններ՝

«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն, որ չտեսնենք և չհամեմատենք». Լ.Խաչատրյան

«Գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է հայտարարվել, բայց այս տարիների ֆինանսավորումից դա չի երևում: Մեր տված հարաբերական ցածր տոկոսով վարկերի սուբսիդավորումը մեկ գյուղացիական տնտեսության մասով 6 դոլար է կազմում, իսկ օրինակ Չեխիայում այդ նպատակով 200 եվրո է հատկացվում՝ չհաշված, որ իրենց վարկի տոկոսներն ավելի ցածր են: Չեխիայում ես չտեսա մի տրակտոր, որը վարելիս պավառոտ տար, որ հողը չփչացնի: Պիտի փող տանք գյուղացուն, որ տեխնիկա առնի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Լյովա Խաչատրյանը:

Նա դժգոհեց, որ ԾԻԳ-երն իրենց հերթին մոտ 2%-ով ավելացնում են վարկերի տոկոսադրույքը:

«Եվրոպական երկրների հետ համեմատությունը շատ տեղին կլիներ, եթե թոշակներն ու աշխատավարձերն էլ համեմատեք եվրոպական երկրների հետ»,- հակադարձեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ նշելով, որ պետք է որոշենք, թե ո՞րն է առավել առաջնային:

Ըստ նրա՝ մեր նպատակն է քննարկել, թե արդյոք այդքան եկամուտ պե՞տք է ունենայինք. «6 դոլարը 200 եվրոյից չեմ կարող ասել, որ բարձր է: Ձեր հարցադրման հետ համաձայն եմ՝ իհարկե, ավելի շատ գումարներ են պետք գյուղատնտեսությանը: Այո, որքան շատ գումար տանք, այնքան լավ կաշխատեն, բայց հնարավորության հարց է»:

«Մեզ արտասահման թողնելը պետք է արգելեն, որ չտեսնենք և չհամեմատենք: Դա էլ է տարբերակ»,- հեգնեց Լ.Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս