Բաժիններ՝

ՄԻՊ գրասենյակի ֆինանսավորումն ավելացել է

Հաջորդ տարի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կհատկացվի 256 մլն դրամ: ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՄԻՊ աշխատակազմի ղեկավար Տիգրան Արեյանը տեղեկացրեց, որ ֆինանսավորումն ավելացել է 2.7%-ով, որը հիմնականում պայմանավորված է աշխատավարձերի բնականոն աճով և էներգետիկ ծառայությունների թանկացումով:

Ըստ նրա՝ հաջորդ տարի ՄԻՊ առաջնահերթություններից են լինելու շարունակել մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կատարելագործումը և նպաստել երկրում մարդու իրավունքների իրավական պաշտպանության պրակտիկայի կիրառությանը, ապահովել պաշտպանի գործունեության թափանցիկությանն ու հաշվետվողականությանը: Տ.Արեյանի խոսքով՝ ՄԻՊ-ը շեշտը դնելու է նաև քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս