Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016 թվականին
2016թ-ին կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքները: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում տեղեկացրեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովի հարցին, թե Ստեփանավանի օդանավակայանի հնարավոր շահագործումը ո՞ր փուլում է:
Ա.Երիցյանի խոսքով՝ գործընկերների հետ պայմանավորվել են, որ այնտեղ պետք են ծանր ուղղաթիռներ, որոնք հերթապահություն են անելու, նաև պետք են թեթև ինքնաթիռներ և ուղղաթիռներ: Նախարարը նշեց, որ այդ ուղղությամբ աշխատանք են տանում ֆրանսիացի, ռուս և շվեյցարացի գործընկերների հետ:
«Այսինքն՝ կարելի է լինել ԵՏՄ անդամ, զարգացնել հարաբերությունները ԵՏՄ հետ և միաժամանակ զարգացնել համագործակցությունը ԵՄ հետ»,- ասաց Է.Շարմազանովը: