Բաժիններ՝

Կենդանիների սերմնավորման համար հաջորդ տարի գումար չի հատկացվելու

Հաջորդ տարվա բյուջեի նախագծով գյուղատնտեսության ոլորտի համար նախատեսվում է հատկացնել 15 մլրդ 609.9 մլն դրամ` 2015 թ. 16 մլրդ 560.5 մլն դրամի դիմաց: Այսօր ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց, որ գյուղոլորտի վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման համար՝ 1 մլրդ 163 մլն դրամ` 2015 թ. հաստատված գումարի չափով, պարարտանյութերի ձեռքբերման աջակցության համար՝ 2 մլրդ 760 մլն դրամ` 2015 թ. հաստատված 1 մլրդ 829.4 մլն դրամի դիմաց կամ 930.6 մլն դրամով ավելի, իսկ դիզելային վառելիքի ձեռքբերման համար՝ 330 մլն դրամ 2015 թ. 1 մլրդ 260.6 մլն դրամի դիմաց կամ 930.6 մլն դրամով պակաս:

Թվարկելով ֆինանսավորվող մյուս ծրագրերը՝ Պ.Սաֆարյանը նկատեց, որ պատգամավորների նախընտրած ծրագրի՝ կենդանիների սերմնավորման համար, հաջորդ տարի գումար չի հատկացվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս