Ինչու է Դավիթ Հարությունյանը դեմ մատի թանաքոտմանը

Արդարադատության նախկին նախարար, կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը կտրականապես դեմ է հանրաքվեի ժամանակ մատի թանաքոտմանը: Այսօր աԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Դ.Հարությունյանը նշեց, որ թանաքոտման դեպքում կեղծելը շատ հեշտ է:

Ըստ նրա՝ կա թանաքոտման երկու եղանակ՝ սովորական թանաքով և անգույն: Առաջին դեպքում փորձը ցույց է տվել, որ շատերը չեն ցանկանում թանաքոտած մատով շրջել և դրա պատճառով չեն գնում քվեարկության: Դ.Հարությունյանի կարծիքով՝ անգույն թանաքով թանաքոտելու եղանակը նույնպես արդյունավետ չէ, քանի որ այն կարելի է ստուգել հատուկ ուլտրամանուշակագույն լապտերով, որը հեշտությամբ կարող են փոխել և տարբերությունը չի նկատվի, կամ չմիացված վիճակում ևս չի տարբերվում ու սկանավորում իրականում կարող է չլինել:

Դ.Հարությունյանը վստահեցրեց, որ գործող մեխանիզմը լավագույնն է՝ ընտրակեղծիքներից խուսափելու համար:

Հարցին, որ արդյոք շահերի բախում չկա՞, որ Սահմանադրական դատարանի նախագահը նաև նոր Սահմանադրության նախագիծը մշակող հանձնաժողովի ղեկավարն է և հանրաքվեի արդյունքները վիճարկելու դեպքում խնդիրներ կառաջանան: Դ.Հարությունյանի խոսքով՝ չի վիճարկվելու Սահմանադրության էությունը, այլ ընտրական գործընթացի կոնկրետ փաստերն են քննվելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30