Բաժիններ՝

Ֆինանսների փոխնախարարը համաձայն չէ, որ «քրքաշ» վիճակում ենք

«Մեր հարց տալն էլ չի գալիս, որովհետև մենք էլ լավ գիտենք, որ վիճակը լավ չէ: Լավ է` ասենք «քրքաշ» վիճակ է, այլընտրանք չունենք: Անկեղծ եմ ասում, ինձ ճիշտ հասկացեք»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը՝ հետաքրքրվելով, թե ի՞նչ հատկացումներ են արվել հակակարկտային կետերի հետ կապված:

ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը չհամաձայնեց պատգամավորի գնահատականի հետ. «Համաձայն չեմ «քրքաշ» վիճակի հետ, չնայած չգիտեմ դրա չափաքանակը ոնց է: Գուցե մեր ցանկությունների համեմատ վիճակը լավ չէ, բայց լավ լինելը մեր տնտեսական աճի ցուցանիշներն են: Չենք կարող արհեստական լավ ցուցանիշներ բերել ու դրանով հիանալ: Այսօրվա դրությամբ իրատեսական թվեր են դրված: Մեր շրջապատող երկրներում -4% է. կախված է, թե ինչ բազա ենք վերցնում համեմատության համար»:

Պ.Սաֆարյանի խոսքով՝ հակակարկտայինի համար գումարներ բյուջեով նախատեսված չեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս