Բաժիններ՝

«Դեֆոլտի վտանգ չկա». փոխնախարար

«Դեֆոլտի մասին խոսում են, երբ պետությունը հնարավորություն չի ունենում ոչ միայն վարկային պարտավորությունների մարման, այլև տոկոսների սպասարկման համար: 2016թ. բյուջեում նման բան չեք տեսնի»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը՝ պատասխանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի հարցին, թե  ՀՆԱ-ի պարտքը հասել է 50%-ի, արդյոք դեֆոլտի վտանգ չկա՞:

Ըստ Պ.Սաֆարյանի՝ պետական բյուջեում դեֆոլտի մասին խոսելը շատ հեռու է իրականությունից և, միայն եթե չկան վարկի մարման, կամ սպասարկման գումարներ, այդ ժամանակ կարելի կլինի խոսել դեֆոլտի մասին. «Նման վտանգ չկա ոչ միայն այս բյուջեում, այլև մինչև 2018թ. միջնաժամկետ ծրագրում: Մենք շարունակելու ենք 2016թ. վարկեր օգտագործել: Իրականում 48% է արտաքին պարտքը ՀՆԱ համեմատ, 50% չէ»:

Նկատելով, որ 18 թիվը այն թիվը չէ, որ մենք խնդիր չունենանք չանհանգստանալու, Լ.Սարգսյանը հարցրեց՝ «Ո՞ւր ենք հասնելու»:

«2014-25թթ. հեռանկարային ծրագրում նման վտանգ չկա»,- հուսադրեց Պ.Սաֆարյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս