Մարզպետ Նալբանդյանը պնդում է, թե քարոզչությանը մասնակցելու է աշխատանքային ժամերից դուրս
Լոռու մարզում այսօրվանից սահմանադրական փոփոխությունների ակտիվ քարոզչություն է իրականացվելու: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը՝ հավելելով, որ ինքը քարոզչությանը կմասնակցի աշխատանքային ժամերից դուրս:
«Եթե դուք չեք վստահում, կարող եք լինել մարզում և տեսնել»,- ասաց Ա. Նալբանդյանը:
Նա հավաստեց, թե հանրաքվեի գործընթացը մարզում բնականոն հունով ընթանում է, չի պատրաստվում օգտագործել վարչական ռեսուրսները: Մարզպետը հերքեց, որ հրահանգ է տրվել համայնքների ղեկավարներին, թե քանի «այո» պետք է ապահովեն: Հանրաքվեի արդյունքները մարզպետը հրաժարվեց կանխատեսել` նշելով, որ այդ մասին կխոսի դեկտեմբերի 7-ին:
Ըստ նրա՝ մարզում տրամադրվածությունն այս պահի դրությամբ պասիվ է, բայց ճիշտ քարոզարշավի դեպքում մարդիկ կակտիվանան: