Արդյոք մայրության նպաստը նպաստո՞ւմ է ծնելիության աճին
Մայրության նպաստի համար հաջորդ տարի պետական բյուջեից կհատկացվի 9 մլրդ 794.8 մլն դրամ՝ 2015 թ. 5 մլրդ 887.3 մլն դրամի դիմաց: Ծախսերն աճում են` կապված չաշխատող մայրերին (30004 անձ) տրվելիք մայրության նպաստի համար նախատեսված 3.8 մլրդ դրամով:
Արդյոք մայրության նպաստը նպաստո՞ւմ է ծնելիության աճին: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը գտնում է, որ ծնելիության վրա ազդեցwւթյունը բազմաշերտ ու բազմագործոն է. «Չի կարելի ասել, որ մեկ ծրագրի միջոցով կարող ենք ապահովել այսպիսի մոտեցումներ ու վարվելակերպ քաղաքացիների»: