ԱԺ աշխատակազմի ֆինանսավորումը չի բավարարում. Հրայր Թովմասյանը դժգոհեց

Ազգային ժողովի աշխատակազմի ծախսերի համար 2016թ. բյուջեով նախատեսվել է 4 մլրդ 653 մլն դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավելի է 106 մլն դրամով կամ 2.3%-ով: Այս մասին այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը:

Նա նշեց, որ ԱԺ աշխատակազմը 105 հաստիք ունի, որից 20-ը թափուր է, կա 36 արտահաստիքային աշխատող, որոնցից 20-ը չեն վճարվում բյուջեից: Հ.Թովմասյանը նշեց, որ աշխատավարձի ֆոնդից 150 մլն դրամ խնայողություն է արվել և իրենք դիմել են կառավարությանը, որպեսզի խնայողությունը վերաբաշխվի և կարողանանան աշխատավարձ վճարել: Նրա խոսքով՝ եթե ֆինանսավորումը չավելացվի, հաջորդ տարի ստիպված կլինեն կրճատումներ անել. «Բյուջետային գրասենյակի ստեղծումը վտանգվում է: Բյուջեի մեր հաշվարկները նախքան օրենքի ընդունումն է ներկայացվել և գրասենյակի 4 մասնագետների և այլ ծախսերը չեն ներառվել»:

«Լարվածություն կա նաև արտասահմանյան գործուղումների ծախսերի հետ»,- ասաց Հ.Թովասյանը՝ նշելով, որ 50 մլն-ի պակաս կա:

ԱԺ աշխատակազմի ղեկավարը տեղեկացրեց, որ 50 նոր համակարգիչներ են ստացել Չինաստանից որպես նվիրատվություն, դրանք մաքսային պահեստում են, մոտ օրերս կստանան, նաև դիմել են ԵՄ գրասենյակին՝ ԱԺ կարողությունները զարգացնելու համար:

Տեսանյութեր

Լրահոս