Բաժիններ՝

«Աղքատության դեմ պայքարի առաջին պայմաններից մեկը կրթությունն է»

Աղքատությունը միանգամից ձեռք են բերում, հետո փորձում պայքարել դրա դեմ: Այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:

Ըստ նրա՝ ՀՀ-ում ազքատությունը մինչև 2009թ. հասցվել էր 23%, հետո ունեցանք միանգամից 35%: Հակոբյանի խոսքով՝ աղքատության դեմ պայքարի առաջին պայմաններից մեկը կրթությունն է. «Պետք է ունենալ աղքատության դեմ պայքարելու քաղաքականություն և ունենալ հասցեական մոտեցում»:

Հակոբյանը նշեց, որ հաջորդ տարի սահմանամերձ գյուղերում զբաղվածության հետ կապված ծրագիր կիրականացվի: Թե ինչպե՞ս կանխարգելել աղքատութունը՝ Հ.Հակոբյանը նշեց, որ դրա համար հարկավոր է, որ հանրությունն ունենա կուտակումներ, որին ուղղված է հենց կենսաթոշակային համակարգը: Նա դրական գնահատեց չաշխատող մայրերին նպաստի հատկացումը հաջորդ տարի, որ յուրաքանչյուրին մոտ 130 հազար դրամ կկազմի:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս