Բաժիններ՝

«Ես շատ կարևորում եմ Ձեր նշած տնային տնտեսուհիների վարած օրագրերը». Նաիրա Զոհրաբյանը՝ Ստեփան Մնացականյանին

«Շատ հետաքրքրիր բացահայտում արվեց, որ աղքատությունը հարաբերական հաստատություն է՝ նայած, թե ինչ գործիքներով ենք չափում աղքատությունը: Պարզվում է, եթե չափում ենք այս օրերին Վաշինգտոնից ժամանած մեր հյուրերի բերած գործիքով, ապա Հայաստանում աղքատ բնակչություն չկա, մենք բոլորս հարուստ ենք: Եթե չափում ենք մեկ այլ գործիքով, ապա պարզվում է ՀՀ բնակչության 90%-ն աղքատ է: Պարո՛ն Մնացականյան, մեծագույն հարգանք ունենալով Ձեր անձի հանդեպ, սա ի վերջո քաղաքական ամբիոն է և, բնականաբար, քաղաքական հարցադրումներ պիտի հնչեն: Իհարկե, Էնշտեյնի հարաբերականության տեսությունը ոչ մեկը կասկածի տակ չի առել, չնայած նման փորձեր եղել են, բայց ես կարծում եմ, որ աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը պետք է չափել մեկ գործիքվ՝ հայաստանյան իրականության գործիքով»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում Վճակագրական ծառայության եռամյա ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանին:

Ըստ նրա՝ եթե մենք այդ գործիքով ենք անդրադառնում Էնշտեյնի հարաբերականության տեսությանը, հասկանում ենք, որ շատ զարմանալի է, երբ բնակչության կենսմակարդակը գնալով վատանում է, իսկ աղքատության ցուցիչը անցած տարվա համեմատ գնալով բարելավվում է: Ն.Զոհրաբյանը նշեց, որ աղքատությունը, գործազրկութունը, արտագաղթը մեծանում են, բայց բոլոր այդ ցուցիչները նվազում են. «Ես շատ կարևորում եմ Ձեր նշած տնային տնտեսուհիների վարած օրագրերը, որոնց հիման վրա Դուք Ձեր տեղեկությունները քաղում եք, բայց պետք է հաշվի նստել՝ ռեալ իրականությունն այն է, որ մենք տեսնում ենք: Բացի գիտական վերլուծություններից ու տնային տնտեսությունների օրագրերը հաշվի առնելուց, ես կցանկանայի, որ այս ամբիոնից ռեալ հաշվետվություն տրվեր, թե ինչու է մեծանում արտագաթն ու գործազրկությունը, աղքատությունը»:

Ն.Զոհրաբյանը հորդորեց հղում չանել վիճակագրական տեղեկատվական գրքին, որը ինչպես Մնացականնյանն էր նշել, պետք է կանգած լիներ իր փոխարեն ԱԺ ամբիոնի մոտ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս