
Մովսես Հակոբյանը՝ Ադրբեջանին տարածքներ հանձնելու մասին

«Արցախի Սահմանադրությունը դեռևս փոփոխության չի ենթարկվել: Այնտեղ բոլոր հարցերի պատասխանները տրված են»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովսես Հակոբյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Ադրբեջանին տարածքներ տրվեն:
Նա հրաժարվեց մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ երևանյան այցից հետո ակտիվացած խոսակցությունները տարածքների վերադարձի վերաբերյալ, նաև Ստեփանակերտի օդանավակայանը հակաահաբեկչական գործընթացին մասնակցելու հնարավորության վերաբերյալ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը: Մ.Հակոբյանը հրաժարվեց նաև խոսել Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ՝ պատճառաբանելով, որ որպես զինվորական իրեն արգելված է կարծիք հայտնել:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կողմից «այո»-ի քարոզը, ըստ նրա, նորմալ է, քանի որ նախարարի պաշտոնը քաղաքական է: