1998-ից հետո մանկական երազանք է արթնացել իր մեջ. Վահրամ Բաղդասարյանը՝ Լևոն Զուրաբյանի մասին

«Ես էլ եմ իրավիճակը համարում ցնցումային, որովհետև չեն կարողանում հիմնավորել՝ ինչո՞ւ «ոչ»: Պետք է ասեմ, որ շատ հանգիստ մթնոլորտում անցնում է քարոզարշավը, առաջին փուլը մենք գնահատում ենք հետախուզական փուլ: Եվ շատ ուրախ եմ, որ «ոչ»-երը և «այո»-ները մեկ ընտանիքի նման կարողանում են այս քարոզչությունը կազմակերպել, որը նշանակում է, որ մի նոր մշակույթ է ձևավորվել, որ սահմանադրական փոփոխությունները առանձին անհատներինը չէ, այլ մեր ժողովրդինն է, և՛ «ոչ»-երն են մերը, և՛ «այո»-ներն են մերը: Իսկ այդ ցնցումային պետք է ավելի մանրամասն ուսումնասիրել, դրա գնահատականը կտա հանրությունը դեկտեմբերի 6-ին»,- այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասանելով 168.am-ի հարցին, թե արդյոք համամի՞տ է «ոչ»-երի հետ, որ իրավիճակը ցնցումային է, և ի՞նչ է սպասում հանրաքվեից հետո:

Ըստ նրա՝ 1998 թ-ից հետո մշտապես լսում է՝ դեկտեմբերի 6, նոյեմբերի 6, աշուն-գարուն. «Դա իր (խմբ. Լևոն Զուրաբյանի) վաղեմի երազանքն է, 98-ից հետո մանկական երազանք է արթնացել իր մեջ: Իհարկե, մի փոքր մանկությունը երկար է տևում, բայց ոչինչ, դրան կհարմարվենք: Իսկ, բնականաբար, դեկտեմբերի 6-ին, ես համոզված եմ, որ ժողովուրդը կտա իր դրական քվեն, և այդ հարցը արդեն պետք է տաք իրեն, թե ոչը ինչ վիճակում կհայտնվի»:

Հարցին, թե Սերժ Սարգսյանի մասնակցությունը քարոզարշավին լինելո՞ւ է, Վ.Բաղդասարյանը տեղեկացրեց, որ դեկտեմբերի սկզբին Սերժ Սարգսյանը լայնածավալ հարցազրույցով հանդես կգա հեռուստատեսությամբ և կխոսի սահանադրական փոփոխություններից:

Տեսանյութեր

Լրահոս