«Ցնցումների հավանականությունն օրգանապես կախված է հանրաքվեի անցնելուց»

«Դժվար է կանխատեսել. հանրաքվեից հետո վիճակը պայմանավորված է նրանից, թե հանրաքվեն ինչպես կանցնի: Եթե մենք ունենանք նորմալ հանրաքվե անցկացնելու բոլոր պայմանները, ապահովված ու պաշտպանված հանրաքվե, դա մեկ այլ հարց է, եթե չենք ունենա՝ այլ հարց է»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը՝ պատասխանելով հարցին, թե ի՞նչ է սպասվում սահմանադրական հանրաքվեից հետո:

Ըստ նրա՝ ժողովուրդը շատ բորբոքված է, ուզում է, ի վերջո, արդար ընտրություններ լինեն և իր կարծիքը արդար անցնի՝ և´ «այո»-ն, և´ «ոչ»-ը, և´ պասիվությունը, որ շատերը չեն էլ ցանկանում մասնակցել հանրաքվեին. «Առանցքային նշանակություն ունեցող հարցը դա է: Ցնցումների հավանականությունն օրգանապես կախված է հանրաքվեի անցնելուց: «Այո»-ի կողմնակիցները պարտավորություն են վերցրել, որ ընտրությունները միջազգային չափանիշներով են անցկացնելու: Դիրքորոշումը կախված կլինի խախտումերի աստիճանից՝ շատ կլինի, ավելի շատ կբարկանա ժողովորդը, քիչ կլինի, քիչ կլինի մարդկանց զայրույթն ու դժգոհությունը»:

Տեսանյութեր

Լրահոս