«Հեծանիվ քշելն անլուրջ խոսակցություն է». Լևոն Զուրաբյանը համաձայն չէ հրաժարվել ծառայողական ավտոմեքենայից

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը համաձայն չէ հրաժարվել ԱԺ կողմից որպես խմբակցության ղեկավար իրեն տրամադրված ավտոմեքենայից: Այսօր ԱԺ բրիֆինգների ժամանակ Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ իրենք առաջարկել էին ներկայիս 42 հազար դոլարանոց ավտոմեքենաները փոխարինել ավելի էժան փոխադրամիջոցներով, սակայն կես տարի անց միայն ստացել են «անհեթեթ» պատասխան, որ նորերի ձեռքբերումն ավելի թանկ կարժենա:

Թե ինչո՞ւ Զուրաբյանը չի հրաժարվում իր ծառայողական մեքենայից, օրինակ ծառայելով մյուսներին, և հեծանվով գնում աշխատանքի, պատգամավորը պատասխանեց. «Այդ դեպքում կարող ենք պրինտերներից ու թղթերից էլ հրաժարվել: Մենք ունենք մեքենայի կարիք, բայց մենք վստահ ենք, որ այդ ամենը կարելի էր անել շատ ավելի փոքր ծախսերով: Հեծանիվ քշելն անլուրջ խոսակցություն է»:

Տեսանյութեր

Լրահոս