«Ձեր կողմից ներդրված հայրենասիրական ջանքերը համարաժեք չեն այն արդյունքին, որ պետք է ստանայինք»
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի քննարկումների ժամանակ մի քանի խնդիր թվարկեց՝ ՀՀ-ն փոքր երկիր է, շոկերին չի կարողանում դիմակայել, 2008-ի համեմատ արտաքին պարտքը կրկնապատկվել է: Նա ունենք էներգետիկ խնդիրներ և լուրջ ռիսկեր, քանի որ ՀՀ էներգետիկ կարողությունները 30-40 տարվա են:
«Ձեր կողմից ներդրված հայրենասիրական ջանքերը համարաժեք չեն այն արդյունքին, որ պետք է ստանայինք»,- հայտարարեց Մ.Մելքումյանը՝ դիմելով կառավարության ներկայացուցիչներին:
Ոչ վաղ անցյալը հիշելով՝ Մ. Մելքումյանը նշեց, որ երբ ԲՀԿ-ն շատ ընդդիմադիր դիրքերում էր գտնվում, ինքը մշակել էր արդյունաբերական քաղաքականություն, հանդիպել Տիգրան Սարգսյանի, նախարար Ավանեսյանի հետ, հետո Ճշմարիտյանի և, ի վերջո, նախագիծն անցավ: Այսինքն, ըստ պատգամավորի, շատ աշխատողն արդյունքի կհասնի: Ըստ նրա՝ ՀՀ-ն արդյունաբերական երկր է, միայն գյուղատնետսությամբ չի լինի:
Մելքումյանն անդրադարձավ տնտեսության և քաղականության զուգակցմանը: Նա նշեց, որ ՀՀ-ում սեփականության անձեռնմխելություն չկա, մրցակցային արդարություն չկա, դատարանները ոչ արդար վճիռներ են կայացնում, բայց նաև նկատեց , որ հարկայինի անհարկի ստոգումների մասին քիչ է լսում հիմա. «Քաղաքական որոշում կայացնողները ի լուր աշխարհի պետք է հայտարարեն՝ եկեք ստեղ փող դրեք: Պետք է կարողանալ քաղաքական ու տնտեսական բարեփոխումների PR-ը ճիշտ ներկայացնել ներդրողներին»: