
«Ժողովուրդը կառավարություններից ակնկալում է ավելի մեծ աշխատանք, քանի որ օրեցօր ավելանում է լավ ապրելու ցանկությունը»

2016թ. բյուջեն կդառնա քաղաքական փոխհամաձայնության փաստաթուղթ: Նման համոզմունք այսօր ԱԺ նիստում հաջորդ տարվա բյուջեի քննարկումների ժամանակ հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ այս օրերին խորհրդարանում ընթացող քննարկումներն անվանելով աննախադեպ հետաքրքրիր:
Ըստ նրա, իհարկե, կան ներքին խնդիրներ, սակայն քննադատությունն ընդունելի կարող է լինել, եթե այն միտված է առկա խնդիրների լուծմանը. «Մինչդեռ բերվում են առաջին հայացքից որևէ քննադատության չդիմացող, ոչ մասնագիտական համեմատականներ՝ առանց դրանց հիմքում ընկած խորքային բաղադրիչները և խորքային պատկերը ներկայացնելով»:
Գ.Խաչատրյանի խոսքով՝ բոլոր երկրների կառավարությունները գտնվում են ոչ նախանձելի վիճակում, քանի որ ժողովուրդը կառավարություններից ակնկալում է ավելի մեծ աշխատանք, քանի որ օրեցօր ավելանում է լավ ապրելու ցանկությունը: