«Մանվել Բադեյանը Շմայսի մակարդակի հայտարարությունով է հանդես գալիս». Զարուհի Փոստանջյան

«Մանվել Բադեյանը Շմայսի մակարդակի հայտարարությունով է հանդես գալիս»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Բադեյանի հայտարարությանը:

ՀՀԿ պատգամավորը, հիշեցնենք, ԱԺ-ում 2016-ի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ Զարուհի Փոստանջյանի ելույթը որակել էր որպես սպեկուլյատիվ և բյուջեի քննարկման հետ կապ չունեցող, ու հայտարարել էր, թե ԱՄՆ դեսպանատանը հարցին՝ արդյո՞ք դու արյունահեղության կողմնակից ես, արյո՞ւն ես ուզում, Փոստանջյանը պատասխանել էր՝ այո, ես արյուն եմ ուզում, իսկ հարցին՝ պատրա՞ստ ես քո արյունը տաս, պատասխանել էր՝ ոչ. «Այսինքն, նա պատրաստ է ժողովրդին մղի մի բանի մեջ, որտեղ կթափվի ուրիշի արյունը, իսկ ինքը շագանակներ կհանի»:

Զ.Փոստանջյանը ցավ հայտնեց, որ որոշ լրագրողներ Շմայսի մակարդակի հայտարարությունը ընդունել են լուրջ և դիվանագիտական շրջանակում քննարկված թեմա:

Տեսանյութեր

Լրահոս