Բաժիններ՝

Սուրեն Կարայանը պարզաբանել է ՌԴ-ից վերդարձված ապրանքների կրկնակի հարկման խնդիրը

Մինչ օրս ԵՏՄ-ի հետ հարաբերություններում չի լուծվել մի շատ կարևոր հարց. երբ ՀՀ-ից ապրանքներն ուղարկվում են ՌԴ և ինչ-ինչ պատճառներով ետ են բերվում, դրանք կրկնակի հարկվում են ԱԱՀ-ով, ինչը նախկինում չկար: Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստում «ԵՏՄ մաքսային տարածքում ապրանքների ներմուծման ու շրջանառության որոշ հարցերի մասին» արձանագրության հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:

Ըստ նրա՝ ԵՏՄ անդամակցությունից հետո շատ ավելի ապրանքներ ՌԴ-ից գալիս են ՀՀ, քան արտահանվում: Միաժամանակ, Ա.Պետրոսյանի խոսքով, մենք սերտիֆիկատ չենք պահանջում, բայց մեզանից պահանջում են. «Երկուսն էլ անօրինական գործընթացներ են մեր արտադրողների հանդեպ, ասում են՝ սենց կանեն, նենց կանեն, բայց ինքը լուրջ հարց է: Ղազախստանի ու Բելառուսի հետ երկու անգամ ենք ԱԱՀ մուծում»:

ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալ Սուրեն Կարայանը նշեց, որ երբ ՀՀ-ից ապրանքն արտահանվում է դեպի ՌԴ, ՀՀ-ում վճարված ԱԱՀ-ն պետք է ետ վերադարձվի և ՌԴ-ում վճարվի ԱԱՀ, իսկ երբ արտահանված ապրանքատեսակների որոշ մասը ետ է վերադարձվում և եթե ընկերությունն աշխատում է իրավաբանական անձի հետ, պետք է նույնը կիրառվի ռուս գործընկերոջ նկատմամբ. «Խնդիրը նրանում է, որ ԵՏՄ շուկայում ԱԱՀ ետ վերադարձի խնդիը կապված է նրա հետ, թե ներմուծողը վճարե՞լ է ԱԱՀ, և հարկայինից տեղկանք վերցրել ու ներկայացրե՞լ է: Հոկտեմբերին ԵՏՄ խորհրդի նիստի ժամանակ հարցը բարձրացվեց, որ ԱԱՀ հարցը պարզեցվի և մենք մշակել ու շջանառության մեջ ենք դրել նախագիծ, որ ԱԱՀ գանձման խնդիրները կանոնակարգվեն»:

Ըստ նրա՝ աշխատանքային կարգով քննարկումներ եղել են, և դեկտեմբերի 21-ին բաձրագույն խորհրդի նիստի ժամանակ արձանագրությունը կստորագրվի: «ՀՀ-ից դեպի ԵՏՄ և հակառակ ուղությամբ նույնականցման սերտիֆիկատներ կարող են պահանջվել միայն այն ապրանքատեսակների նկատմամբ, որոնց մաքսային արժեքը տարբերվում է ԵՏՄ դրույքաչափերից: Մնացած ապրանքների մասով չեն կարող պահանջել նույնականացման սերտիֆիկատ»,- ասաց փոխնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս