Բաժիններ՝

«Այս փուլում սա համարում եմ իրավիճակային հրատապ լուծում». Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Էմիլ Տարասյանը ներկայացրեց, որ սահմանամերձ համայնքներում գործունեություն իրականացնող՝ ԱԱՀ վճարող համարվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սահմանված արտոնությունից իրենց գրանցման վայրի հարկային մարմին վերադաս հարկային մարմնի ղեկավարի կողմից հայտարարություն ներկայացնելու դեպքում:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ սա վաղուց հասունացած հարց է: Ըստ նրա՝ մինչ օրս ստացվում էր այնպես, որ օգուտ տալու փոխարեն վնասում էին սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին, քանի որ միայն իրացումն է հարկային արտոնություն ստանում, ձեռքբերումը՝ ոչ: Արդյունքը, պատգամավորի խոսքով, այն էր լինում, որ, օրինակ, ձեռքբերման ժամանակ ԱԱՀ վճարում էին, իսկ իրացման դեպքում չէին ստանում և արհեստականորեն այդ ապրանքների ինքնարժեքը բարձրանում էր: Ա.Մինասյանի գնահատականով՝ սա ավելի շատ վնաս էր, քան արտոնություն և մարդկանց կրակի մեջ էին գցել:

«Այս փուլում սա համարում եմ իրավիճակային հրատապ լուծում»,- ասաց Ա.Մինասյանը՝ նշելով, որ Հարկային օրենսգրքի ռազմավարությունը քննարկելու ժամանակ պետք է ավելի հիմնարար մոտեցում ցուցաբերել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս