Բաժիններ՝

«Ոչ մի երկրի և ոչ մի ԿԳՆ-ին հատկացվելիք գումարը բավարար չեն ազգի ամբիցիաները բավարարելու համար»

Հաջորդ տարի ՀՀ-ում աշակերտների թիվը կավելանա և դպրոցներում կուսանեն 366 հազար աշակերտներ: Ինչպես այսօր ԱԺ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, նրանց ուսումնառության համար պետբյուջից ավելի շատ գումարներ կհատկացվի, ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա համեմատ շակերտների ավելացումը կկազմի 13 հազար:

Ա.Աշոտյանը դժգոհեց նախկինում դպրոցների և մանկապարտեզների շենքերի վիճակից՝ նշելով, որ փորձում են վերականգնել դրանք: Ըստ նրա՝ կրթության հատուկ պայմաների կարիք ունեցող երեխաների համար ֆինանսավորման ավելացում է նախատեսվում, հաջորդ տարի 5000 աշակերտ ներառական կրթություն կստանա՝ այս տարվա 3500-ի փոխարեն:

Բուհերում ֆինանսավորումը կավելանա 800 մլն դրամով՝ բարձրագույն կրթության մատչելիության ապահովման համար: Ա.Աշոտյանի խոսքով՝ «Փարոսից» օգտվող 2500 ուսանողներ կսովորեն բուհերում, որոնց վարձավճարը կփոխհատուցվի 50-100%-ով:

«Եվ ոչ մի երկրի և ոչ մի ԿԳՆ-ին հատկացվելիք գումարը բավարար չեն ազգի ամբիցիաները բավարարելու համար»,- նկատեց Ա.Աշոտյանը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս