«Ի՞նքը դեռ չի կայացել… քանի՞ ձայն էր, 98 ձայն էր, դա ինքնըստինքյան նշանակում է կոնսենսուս: Առանձին քաղաքական գործիչների մասին չեմ ուզում խոսել: Կարո՞ղ եք նշել մի ֆրակցիա, որի անդամներից մեկը կողմ չի քվեարկել»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը` արձագանքելով ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե կոնսեսուսը «թաղել» պետք չէ:
Նա խնդրեց տարբերակումներ չմտցնել, թե ովքեր են կռվում, ովքեր չեն կռվում: Վ. Բաղդասարյանը հարցադրում արեց, թե ո՞վ է արել այդ մոնիթորինգը, և խնդրեց տեղեկանք ներկայացնել: Նա նշեց, որ անձամբ եղել է դիրքերում և նման տարաբաժանոմ չի նկատել. «3-4 օր կարողացաք համբերել, եթե դրանով փորձում եք խլրտում մտցնել ընտանիքների մեջ, չի հաջողվի, այսօր ամբողջ ազգը զինվորագրված է, միասնական են Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը»:
Նա կարևորեց կոնսենսուսը, որը կարող է դառնալ կարևոր բաղադրիչ, որ գործով ապացուցի ՀՀ քաղաքական ու քաղաքացիական դաշտի միասնությունը արտաքին վտանգների հանդեպ: Լ.Զուրաբյանը նշեց, որ ընդդիմադիրի «արմատական դերը» իրենք կատարել են, և այս զսպվածությունը «հաճույք կամ տառապանք պատճառելու խաղ չի»:
«Ես դեմ չեմ այդ բարի մղմանը, բայց ոչ թե տղամարդավարի պետք է փաստաթուղթ ստորագրենք ու տեր կանգնենք դրան, այլ քրեական պատասխանատվություն պետք է սահմանենք և կիրառենք: Օրենքով պետք է այդ ամեն ինչի դեմն առնենք»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը` արձագանքելով երեկ ԱԺ նիստում ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի առաջարկին` ընտրակեղծիքների չդիմելու վերաբերյալ ջենթլմենական համաձայնագիր կնքելու մասին:
«Դա իր կարծիքն է, ես որևիցե խնդիր չեմ շահարկում, ես ասում եմ այն ցավալի իրականությունը, որ այսօր գոյություն ունի: Հայաստանի և Արցախի անվտանգության երաշխավորը եղել է 20 տարեկան հայ զինվորը, որ կանգնած է սահմանին»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` արձագանքելով երեկ ԱԺ նիստի ժամանակ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե բացարձակ անբարոյական է այստեղ բանակում՝ առաջին գծում զոհված զինվորի արյունը շահարկել:
«Մենք իսկապես ձեռնոց ենք նետելու բոլոր կարծրատիպերին, որոնք առկա են կուսակցությունների նկատմամբ։ Ես դիմելու եմ բիզնես շրջանակներուն, հանդիպումների համալսարաններում ուսանողական շրջանակների հետ, մենք պետք է հասարակությանը իրոք ներգրավենք քաղաքական գոծընթացներում։ Մենք ձևացնում ենք, թե ժողովուրդը կարող է առաց վախենալու մասնակցել քաղաքական գործընթացներին, բայց դա իրոք այդպես չէ։ Ես ձեռնոց եմ նետելու այդ խնդրին և փորձելու եմ այդ դաշտը բացել»։
«Նոր եմ գալիս Արցախից, շատ, իրոք մեր ոգին շատ ուժեղ է, փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր ղեկավարությանը: Իրանց ոչ թե գովալու համար, գիտեք, ես պրյամոյ խոսացող մարդ եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին:
Այսօր Ազգային ժողովում 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված Ընտրական օրենսգրքին դեմ են քվեարկել ՀԱԿ բոլոր պատգամավորները` բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով կողմ է եղել, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Քիչ առաջ ԱԺ նիստում բավական աղմկոտ պայմաններում առաջին ընթերցմամբ ընդունվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը` հարակից օրինագծերի փաթեթի հետ միասին: Կողմ քվեարկեց 98 պատգամավոր, դեմ` 9, ձեռնպահ` 5: Նախքան քվեարկությունն ընդդիմադիր պատգամավորները պահանջեցին վարման կարգով իրենց ձայն տալ, սակայն նիստը նախագահող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը մերժեց` ասելով, թե ցանկացողները կխոսեն քվեարկությունից հետո: Քվեարկությունից հետո ԱԺ նախագահն ասաց.
«Այս երկու օրվա մեջ բավականին մազալու բաներ լսեցինք»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ ողջունում է կոլեգաներից մեկի կողմից կուսակցության ստեղծումը, բայց հիշեցրեց, որ նա մոռացել է 1998-2008 թթ. իր պաշտոնավարության ընթացքում եղել են 8 ընտրություններ, որոնց վերաբերյալ հարյուրավոր հայտարարություններ են արվել տարբեր ամբիոններից դրանց փայլունության և լուրջ առաջընթացի մասին:
Նա անդրադարձավ ընտրատեղամասերի բաժանմանը և նշեց, որ գուցե նախկին վայրագությունները չլինեն, բայց ընտրատեղամաս կգան մարդիկ, ովքեր ստիպած իրենց քվեն կվաճառեն այդ 500 հոգուն: Փոստանջյանը մեջբերեց Ռաֆայել Պատկանյանին, թե ինչ պետք է անել հայրենիքի անկախությունը պահելու համար:
«Ընտրակեղծարարների երկարամյա ժամապահը, որ երկար-երկար տարիներ զբաղված է եղել կեղծիքների հետքերը միջազգային հարթակներում մաքրելով, ողբ է անում 20-ամյա ընտրակեղծարարության կապակցությամբ»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
168.am-ի հարցին` հնարավո՞ր են նոր պաշտոնանկություններ, Գ.Սահակյանը պատասխանեց, որ նման խոսակցություններ ևս դեռ չկան: Ըստ նրա` պատերազմական ընթացքում այնպիսի բացթողումներ չեն եղել, որոնց մասին հասարակությունն անընդհատ խոսում է. «80-ական թվականների զենքերն օտարված զենքեր չեն, դրանք բավականին կառուցողական զենքեր են»:
«Հանրային վստահություն ընտրական գործընթացների նկատմամբ չկա, զրոյական է»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Էլինար Վարդանյանը, ով, ինչպես հայտնի է, միացել է նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցությանը: Ըստ նրա` ԸՕ-ն պետք է առաջին հերթին՝ լուծի հանրային վսըահության բարձրացման խնդիրը, և ընտրություններից հետո չլինի նույն հուսախաբությունն ու խաբվածությունը:
Այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ ԸՕ-ի վրա սկսել են աշխատել նոր Սահմանադրության ընդունումից հետո` առանց պաթետիկ հայտարարությունների:
Ազգային ժողովն այսօր շարունակում է Ընտրական օրենսգրքի և կից ներկայացված օրենքների փաթեթի քննարկումը: Երկարատև ընդմիջումից հետո ԱԺ նիստը նախագահում է խորհրդարանի ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա քիչ առաջ հայտարարեց, որ այսօր ժամը 16:00-ին կազմակերպվելու է Ընտրական օրենսգրքի քվեարկությունը:
«Արցախի հետ ռազմական փոխօգնության պայմանագիրն ընթացքի մեջ է».- այս մասին այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը` պատասխանելով պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե ի՞նչ քայլեր են արվել ԱԽ նիստի ժամանակ՝ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականի կապակցությամբ: «ԼՂՀ-ի հետ միասին պայմանագիրը կամ համաձայնագիրը մշակվում է, դա պարզ գործընթաց չէ, էքսպերտական աշխատանքի կարիք կա: Երբ համապատասխան կառույցների կողմից կարծիքներ հայտնվեն, և պահը հարմար լինի, դա կիրականացվի»,- ասաց Է.Նալբանդյանը:
«Ինչպիսի՞ն են խաղաղության հեռանկարները»,- այս հարցադրումն այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանին ուղղեց ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը` նշելով, որ արցախյան ճակատում ստեղծված վիճակից և զարգացումներից ավելի կարևոր հարց այսօր չկա: Ս.Ֆարմանյանի խոսքով` հակառակորդը շարունակում է կրակել` ծանր զինտեխնիկայի կիրառմամբ: Նա հետաքրքրվեց, թե կա՞ արդյոք բանակցային գործընթացով այս օրերին որևէ հեռանկար, որը հակառակորդին կստիպի չկրակել:
Հ.Աբրահամյանը նշեց, որ այս օրերին համոզվեցինք, որ Սփյուռքը, Արցախն ու Հայաստանը միասին են, բայց խոսքը պետք է վերածել գործի, ոչ թե քար շպրտել որոշ քաղաքական գործիչների վրա: Նա կոչ արեց ԱԺ քաղաքական ուժերին՝ հավաքվել և հարցերը քննարկել առանց մամուլի:
Այսօր ԱԺ նիստում կառավարություն հետ հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հետաքրքրվեց, թե «պանամյան փաստաթղթերն» ուսումնասիրվե՞լ են և կառավարությունը հանգե՞լ է եզրակացությունների:
«Չեմ կարծում, որ կուսակցությունների ավելացմամբ ինչ-որ մի բան փոխվում է»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը` խոսելով նախկին արտգործնախարար, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի հիմնադրած «Համախմբում» կուսակցության մասին:
«Պարո՛ն Հարությունյան, սուտը մնում է սուտ: Եթե Դուք սուտը հիմնավորում եք, մի´ կարծեք, թե դրանից սուտը դադարում է սուտ լինելուց: Հիմնավորված սուտը նույնպես սուտ է»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ իր ելույթում հայտարարեց պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
«Կարելի՞ է ենթադրել, որ իր ասած 98 թվականի և 2003 թվականի կեղծված նախագահական ընտրությունների արդյունքում ինքը նախագահ Քոչարյանի կողմից նշանակվել է արտգործնախարար և եթե, ըստ նրա, այդ ընտրությունները եղել են կեղծ, ուրեմն՝ արդյունքներն էլ են եղել կեղծ, հետևաբար՝ իր նշանակումն էլ է եղել կեղծ»,- ասաց Շարմազանովը:
«Օդից ի՞նչ պահանջենք: Ես 25 տարվա իմ քաղաքական գործունեության մեջ որևէ մեկի հրաժարականը չեմ պահանջել, դա արդեն նշանակողների խնդիրն է, նրանք պետք է գիտակցեն` ով ինչ է արել և համապատասխան քայլեր անեն: Ես իմ կյանքում դա չեմ արել և չեմ պատրաստվում դա փոխել»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Օսկանյանը:
ԱԺ փոխխոսնակ էդուարդ Շարմազամովի հայտարարությանը, որ եթե ընտրությունները 20 տարի կեղծվել են, ուրեմն Օսկանյանի`որպես ԱԳ նախարար նշանակումն էլ է եղել կեղծ, Վ.Օսկանյանը հակադարձեց՝ ասելով, թե ինքը մշտապես էլ շեշտել է, որ ընտրությունները կեղծվել են, և եթե ՀՀԿ խոսնակը դա չի նկատում, ապա նա առնվազն այլ մոլորակում է ապրում:
Կեղծվել են ընտրակաշառք բաժանելով, կարուսելներ կազմակերպելով, կրկնակի քվեարկություններով, բացակա մարդկանց կողմից այլ անձաց տեղը քվեարկություններով, լցոնումներով, հաշվառման ժամանակ խարդախություններով:
Մենք մեր 3 պահանջն ասել ենք: Կսպասենք, կտեսնենք, բայց քաղաքական դիվանագիտությունն ունի երևացող-չերևացող կողմ, ամեն դեպքում՝ Լավրովն այստեղ շատ վճռական էր խոսում համանախագահների կողմից, որ 94 թ. զինադադարն անժամկետ է, և Ադրբեջանի՝ միակողմանի դուրս գալու այս քայլը բլեֆ է: Իսկ դրա պատճառը շատ լավ գիտենք որն է՝ նոր իրողություն է, և նա ուզում է, որպեսզի չլինի փաստաթուղթ, որի տակ Ղարաբաղը ստորագրել է:
«Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո երկրում ստեղծվել է արմատապես նոր իրավիճակ, որ շարունակվում է օրըստօրե փոխվել»,- այսօր ԱԺ նիստում հայտարարությունների ժամին ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: Ըստ նրա` հանրությունն ամենայն սրությամբ ընկալել է պետական ինստիտուտների անհամարժեքությունն առկա մարտահրավերներին:
«Որ քառօրյա պատերազմի դասերը սերտելու կարիք ունենք, երևի ոչ ոք չի կասկածում: Այդ մասին բոլորս ենք խոսում: Բայց մի բան կա, որ այնքան էլ չեմ հավանում: Մեզնից յուրաքանչյուրի դիտարկումները շատ հաճախ ուրիշների արած կամ չարածներին է վերաբերում. էս մեկն ի՞նչ արեց, բա էս մյո՞ւսն ուր էր, բա էն երրորդն ինչի՞ սելֆի արեց, և այլն: Որոշներիս առաջարկներն էլ հիմնականում սահմանափակվում է, բա ինչի՞ չեք գալիս մեզ էլ ասեք՝ ինչ եք անում, բա մեր կարծիքը չեք լսել, և այլն, կամ կարճ ասած՝ «տղերք, մեզ էլ խաղացրեք»: Չեմ քննադատում, դա էլ է անհրաժեշտ»
Նա չբացառեց նոր, ավելի լայնամասշտաբ ռազմական գոծողությունները, դրա համար միշտ պետք է պատրաստ լինել և պետք է նոր միջոցներ ձեռնարկել, որ մեր պաշտպանությունն ավելի հուսալի դարձնենք: