«Այս պահին մենք պետք է ճանաչեինք Արցախի Հանրապետությունը, բայց Սերժ Սարգսյանը դա չարեց»

Ընտրական օրենսգիրքը պետք է նախանշի, թե ինչպիսի քաղաքական կառուցվածք պետք է ունենա ՀՀ-ն, սակայն ներկայացվածը չի բխում մեր հանրության շահերից: Նման տեսակետ ասօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Նա անդրադարձավ ընտրատեղամասերի բաժանմանը և նշեց, որ գուցե նախկին վայրագությունները չլինեն, բայց ընտրատեղամաս կգան մարդիկ, ովքեր ստիպած իրենց քվեն կվաճառեն այդ 500 հոգուն: Փոստանջյանը մեջբերեց Ռաֆայել Պատկանյանին, թե ինչ պետք է անել հայրենիքի անկախությունը պահելու համար:

Ըստ նրա` միշտ կան այլընտրանքներ: Փոստանջյանի կարծիքով` այս պահին մենք պետք է ճանաչեինք Արցախի հանրապետությունը, բայց Սերժ Սարգսյանը դա չարեց, քանի որ ինքը նշանակված է և չունի ինքնուրույն գործելու իրավունք: Փստանջյանը հայտարարեց, որ ԸՕ ամբողջ տրամաբանոթյունը Սերժ Սարգսյանի իշխանությունը պահելն է:

Տեսանյութեր

Լրահոս