«Այս երկու օրվա մեջ բավականին մազալու բաներ լսեցինք». Ալեքսանդր Արզումանյան

«Այս երկու օրվա մեջ բավականին մազալու բաներ լսեցինք»,- այսօր ԱԺ նիստում Ընտրական օրենսգրքի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` նշելով, որ ողջունում է կոլեգաներից մեկի կողմից կուսակցության ստեղծումը, բայց հիշեցրեց, որ նա մոռացել է 1998-2008 թթ. իր պաշտոնավարության ընթացքում եղել են 8 ընտրություններ, որոնց վերաբերյալ հարյուրավոր հայտարարություններ են արվել տարբեր ամբիոններից դրանց փայլունության և լուրջ առաջընթացի մասին:

«Հետաքրքիր են այն հիմքերը, որոնց հիման վրա իր կեսնագրության այդպես լուրջ վերանայում է եղել»,- նշեց Ա. Արզումանյանը:

Ըստ նրա` այս քննարկումն ունի երկու բաղադրիչ` քաղաքական և տեխնիկական, առաջինը` արդյոք իշխանութունն ունի՞ քաղաքական կամք ընտրությունները չկեղծելու և արդյոք ընդդիմությունն ունի քաղաքական կամք կոմպորմիսի համար: Ա.Արզումանյանի կարծիքով` սա ընդամենը խաղի կանոնների ընդունում է և այս օրենսգրքով չեն որոշվում ընտրությունները:

Ա. Արզումանյանը նշեց, որ ոչ մի ձևաչափի քննարկման չի մասնակցել, բայց Դավիթ Հարությունյանի հետ է բազմիցս հանդիպել և քննարկել է նախագիծն ու ընտրած քաղաքացիների ցուցակների հրապարակումը, ըստ նրա, կոպրոմիսային լուծում է գտել:

Կարդացեք նաև

Ա. Արզումանյանը հայտարարեց, որ պաշտպանելու է օրինագիծը, հակառակ դեպքում ունենալու ենք այն օրենքը, որով, ցիտելով կլասիկին, 20 տարի շարունակ կեղծիքներ են արվել:

Տեսանյութեր

Լրահոս