«Եթե փորձեն շատ համը հանել՝ կսկսենք մի քանի ռայոն էլ վերցնել». Սեյրան Սարոյան

«Նոր եմ գալիս Արցախից, շատ, իրոք մեր ոգին շատ ուժեղ է, փառք ու պատիվ մեր զինվորներին, մեր ղեկավարությանը: Իրանց ոչ թե գովալու համար, գիտեք, ես պրյամոյ խոսացող մարդ եմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը` խոսելով սահմանին տիրող իրավիճակի մասին: Ըստ նրա` սուտ է, թե զենք-զինամթերք չկա, «թե չէ, ոնց ենք նրանց դեմն առնում, ու ոնց է թուրքը գնում ռուսին խնդրում, որ պատերազմը կանգնացնի»: «Ցեխ պետք չի շպրտել ոչ մեկի վրա»,- ասաց նա: Ս.Սարոյանի խոսքով` եթե չենք ուզում գերի դառնանք «էդ անասուն ազգին», պետք է միասնական լինել: Դիտարկմանը, որ Ադրբեջանը խոսք չի հասկանում, Ս.Սարոյանը նշեց. «Շան ծեծ պիտի տանք, ի՜նչ պիտի անենք»: Ըստ նրա` նախահարձակ լինել պետք չէ. «Չէ, մենք տենց սխալ բան չենք անի: Եթե անենք, հետո դրա տակից դուրս չենք գա: Մենք գրագետ ժողովուրդ ենք, մենք խի՞ պտի հարձակվենք: Բայց եթե փորձեն շատ համը հանել՝ էլ տեղներս նստող չկա, կսկսենք մի քանի ռայոն էլ վերցնել, նորից կատվի նման կսկսեն նվնվալ»: Ս.Սարոյանը չբացառեց լայնածավալ պատերազմի հնարավորությունը. «Շատ հանրավոր ա, թուրքը մնում ա թուրք, ով հավատա՝ ուրեմն թուրքից բեթար ա»:

Տեսանյութեր

Լրահոս