Ովքեր են դեմ քվեարկել Ընտրական օրենսգրքին

Այսօր Ազգային ժողովում 98 կողմ, 9 դեմ և 5 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունված Ընտրական օրենսգրքին դեմ են քվեարկել ՀԱԿ բոլոր պատգամավորները` բացի Լյուդմիլա Սարգսյանից, ով կողմ է եղել, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Տիգրան Ուրիխանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ԲՀԿ-ից Էլինար Վարդանյանը, «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը, Խաչատուր Քոքոբելյանը քվեարկությանը չեն մասնակցել: Ձեռնպահ են քվեարկել «Ժառանգությունից»` Թևան Պողոսյանն ու ԲՀԿ-ի մի քանի պատգամավորներ:

Տեսանյութեր

Լրահոս